Մարդիկ տեղյակ չեն՝ ինչ փոփոխություններ են սպասվում

Մարդիկ տեղյակ չեն՝ ինչ փոփոխություններ են սպասվում

Thu, 02 Jul 2026 12:06:27 +0400


Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման առարկա դարձան «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծերը։

Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նման նախաձեռնությունները, իր կարծիքով, նախ պետք է անցնեին հանրային քննարկման փուլ։ Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է քաղաքացիների հիմնարար քաղաքական իրավունքներին, ուստի անհրաժեշտ է ապահովել լայն հանրային քննարկում, ինչպես նաև ներկայացնել միջազգային փորձն ու համապատասխան կառույցների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։

Ի պատասխան՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է իշխող խմբակցության պատգամավորների կողմից։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ արդեն իսկ տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են նաև պատգամավորներ, իսկ թեման քննարկվել է նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովում։ Նախարարը վստահեցրեց, որ նախագծի հետագա քննարկումների ընթացքում կանդրադառնան բարձրացված բոլոր հարցերին։

Մինասյանը, սակայն, շեշտեց, որ նախաձեռնության հեղինակ լինելը չի փոխում խնդրի էությունը։ Նրա կարծիքով՝ առաջնայինը հանրային քննարկումների լիարժեք անցկացումն է, մինչդեռ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիներ և նույնիսկ պատգամավորներ տեղյակ չեն եղել առաջարկվող փոփոխությունների մասին։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչ եղանակով պետք է ստացվի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ նախագծի բովանդակությունը երկար ժամանակ եղել է հանրային քննարկումների կենտրոնում։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ առկա է եղել պահանջ՝ խնդրին լուծում տալու ուղղությամբ, և ընտրություններից հետո պատգամավորները ստանձնել են այդ պահանջը կյանքի կոչելու պարտավորությունը։ Նախարարը հավելեց, որ նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել նմանատիպ հարցերի վերաբերյալ միջազգային մոտեցումները, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի նախորդ դիրքորոշումները և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

11 րոպե ago

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

13 րոպե ago

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

28 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

43 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

59 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

1 ժամ ago