Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Thu, 02 Jul 2026 12:21:39 +0400


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծը՝ հայտարարելով, որ այն խորհրդարան է ներկայացվել առանց անհրաժեշտ հանրային և մասնագիտական քննարկումների ամբողջական ապահովման։

Պատգամավորի խոսքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլ, հստակ տեղեկություններ չկան, թե դրանք ինչ ձևաչափով և ինչ շրջանակներում են իրականացվել։

Մանուկյանը նաև անդրադարձել է նախագծի վերաբերյալ մասնագիտական գնահատականների հարցին՝ նշելով, որ քննարկումների ընթացքում իր բարձրացրած հարցերին պատասխանել են, թե անհրաժեշտ եզրակացությունների համար դեռ ժամանակ կա։ Սակայն, նրա գնահատմամբ, անհասկանալի է, թե ինչպես է նախագիծն արդեն ընդգրկվել խորհրդարանական քննարկումների օրակարգում, երբ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի եզրակացությունը դեռևս առկա չէ։

Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հրապարակային հայտարարությամբ հանդես են եկել նախագծի դեմ՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական նախաձեռնություն։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը ևս հարցականի տակ է դնում հանրային քննարկումների արդյունավետությունը։

Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ նախագիծը խորհրդարան է ներկայացվել չափազանց արագ տեմպերով, ինչը կարող է վկայել քաղաքական շարժառիթների առկայության մասին։ Նա մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ մեծ թվով քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման վրա՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին։

«Այս շտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետին նպատակներ ունենալը․ այն առնչվելու է մեր հարուր հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

5 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

6 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

6 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

6 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

6 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

7 ժամ ago