Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Thu, 02 Jul 2026 16:37:13 +0400


Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդիկ Մալոյանն սյսօր ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել նրա բնակության վայրում, սակայն ձերբակալման կոնկրետ հիմքերի և քրեական գործի մանրամասների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տրամադրվել։

Ձերբակալման պատճառներից տեղյակ չի նաև Մալոյանի մարտական ընկերը՝ Արման Պետրոսյանը։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ հայտնի չեն ձերբակալության պատճառները։ Մալոյանը Վարդենիսում բրիգադի հրամանատար էր, սակայն վերջինիս հեռացրել են ծառայությունից, մինչև 2023 թվականը նա եղել է Արցախի Ազգային Անվտանգության հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ։

Հարցին, հնարավո՞ր է այս իշխանությունների վարած քաղաքականության ջատագովը չի եղել Մալոյանը, ինչի հետևանքով էլ հայտնվել է իրավապահների հետաքրքրության առանցքում, ասաց․«Դա էլ կա՝ չէր հարում այս քաղաքական ուժին, չի աշխատել իերնց համար»:
Գնդապետ Մալոյանը ապրիլյան պատերազմի ժամանակ սպանված ադրբեջանցի հատուկջոկատայինների դիակները պահել է այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները վերադարձրել են ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի գլուխը՝ նոր համաձայնել է թշնամուն հանձնել իրենց հատուկջոկատայինների դիակները՝ պատմում է Մալոյանի մարտական ընկերը։
2020 թվականի պատերազմի ժամանակ գնդապետ Մալոյանը եղել է Մարտակերտի հրամանատարի տեղակալը, մասնակցել է մարտերին, հետո գնացել է Ճարտար։

«Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ անտեր վիճակ էր։ Ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրենց հրամանատարը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում է Մալոյանը ու անզեն է լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով է հետևում ընթացքին։ Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի հրամանատարը ոտքով թեթև հարվածում է խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Մալոյանը դա որ տեսավ, էլ աջ ու ձախ չնայեց, միանգամից սկսեց ծեծել հայ զինվորի կասկին խփած ադրբեջանցի հրամանատարին, ով մինչև ատամները զինված էր՝ ի դեպ։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։ Ու դրանից հետո գիտե՞ք ինչ ա լինում։ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից», պատմում է Պետրոսյանը։

Հենց այս հեռացումից հետո է Մալոյանն աշխատանքի անցնում Արցախի ԱԱԾ-ի հատուկ նշանակության վարչությունում։
Արման Պետրոսյանը գնդապետ Մալոյանի հետ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ը եղել են Ստեփանակերտի Կրկժան կոչվող հատվածում, որտեղ թույլ չեն տվել ադրբեջանցիների առաջխաղացումը Ստեփանակերտ։

Պետրոսյանը զինվորականների, պատերազմի մասնակիցների հանդեպ այս իշխանությունների վերաբերմունքը բացատրում է այսպես․ «Այս մարդիկ կամակատարներին են պաշտոնների նշանակում, իսկ սեփական կարծիք ու վճռականություն ունեցողներին կամ հեռացնում են, կամ էլ կալանավորում։
Գնդապետ Մալոյանի հետ կռիվ էլ ենք տեսել, սով էլ։
Սրանք կռված տղերքին չեն սիրում ու պատժելու են հերթով։
Եթե լռենք, ամեն մեկն իր տեղում նստած մնա՝ բոլորիս հետևից են գալու»:

Ի դեպ, վերջինս եղել է այն զինվորականը, ով 2016 թվականին վերաազատագրել է հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի հայտնի դիրքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Thu, 02 Jul 2026 21:15:38…

11 րոպե ago

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Thu, 02 Jul 2026 21:00:01 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

27 րոպե ago

Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում

Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Thu, 02 Jul 2026 20:45:30…

41 րոպե ago

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ Thu, 02 Jul 2026 20:30:21 +0400 Սիրիայում, խորհրդարանական ընտրությունների Գերագույն…

56 րոպե ago

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Thu, 02 Jul 2026 20:15:04 +0400…

1 ժամ ago

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Thu, 02 Jul 2026 20:05:37 +0400 ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը…

1 ժամ ago