Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Thu, 02 Jul 2026 17:15:06 +0400


Օրեցօր ավելի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պատահական քաղաքական գործիչ չէ։ Էս մարդուն ինչ-որ տեղ շատ լուրջ են «պատրաստել»։ Թրծել են, փայլեցրել, փորձարկել, մինչև հասել է գրեթե կատարելության։ Չեք հավատո՞ւմ։ Մի փոքր օրինակ բերեմ։
Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բնականաբար բոլորը սպասում էին Հայաստանի արձագանքին։
Հիմա պատկերացնենք Փաշինյանի տարբերակները։

Ասի՝ «շնորհակալություն»։ Թուրքիան կվիրավորվի։
Ասի՝ «մեզ պետք չէ ձեր ճանաչումը»։ Հայաստանում իրեն հում-հում կուտեն։
Ասի՝ «սա մեր շահերին չի համապատասխանում»։ Հաջորդ հարցը լինելու է՝ «բա Հայաստանի շահը ո՞րն է»։
Ասի՝ «ես արդեն Թուրքիայի հետ այս հարցը ոտքի վրա լուծել եմ, դուք մի խառնվեք»։ Դե, սա արդեն քաղաքական ինքնասպանություն է։
Ի՞նչ անել։
Ու այստեղ երևում է բարձր դասի քաղաքական պատրաստվածությունը։
Հայտնվում է պաշտոնական դիրքորոշումը.
«Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը համարում ենք հարցի զենքայնացում»։
Ու վերջ։

Երկիրը միանգամից մոռացավ՝ ինչ էր ասվել, ու սկսեց քննարկել՝ «զենքայնացում» բառ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Լեզվաբանները բացեցին բառարանները։ Ֆեյսբուքում սկսվեց բառակազմական սեմինար։ Մեկը գրում է՝ հայերեն չէ, մյուսը՝ լրիվ հայերեն է, երրորդը՝ նորակազմ բառ է, չորրորդը՝ պետական ղեկավարին վայել չէ։

Իսկ բուն հարցը՝ Հայաստանի արձագանքն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հանգիստ դուրս եկավ օրակարգից։ Իսկ իրական հարցը այդ ընթացքում հանգիստ նստած էր անկյունում, ձեռքը բարձրացրած, սպասում էր, որ իրեն վերջապես կանչեն խոսելու։ Բայց իրեն ոչ ոք չէր կանչում ու չէր լսում․ նա այնքան անտեսված էր դարձել, որ նույնիսկ վիրավորվելու էներգիա չուներ։
Ի դեպ, եթե լեզվական տեսանկյունից նայենք, «զենքայնացում» բառն ինքնին անհնար կազմություն չէ։ Նորակազմ է, բառարաններում դեռ նորմավորված չէ, ականջին էլ մի քիչ կոպիտ է հնչում։ Կարելի էր ասել՝ «որպես զենք օգտագործում», «զենքի վերածում» կամ որևէ այլ ավելի բնական տարբերակ։

Բայց, եկեք խոստովանենք, դա արդեն երկրորդական հարց էր։ Գլխավորն այն էր, որ ամբողջ հասարակությունը մի քանի օր վիճեց բառի շուրջ, ոչ թե այն մասին, թե ինչու Հայաստանի իշխանությունը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ներկայացրեց որպես «հարցի զենքայնացում»։

Ասում են՝ լավ աճպարարը ձեռքի շարժումով չէ, ուշադրությունը շեղելով է հնարք անում։

Մեր քաղաքական աճպարարն էլ, կարծես, նույն դպրոցն է ավարտել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնաբերել են 2-հազարամյա բնակավայր

Հայտնաբերել են 2-հազարամյա բնակավայր Thu, 03 Sep 2026 22:00:30 +0400 Չեխիայում հնագետները պատահաբար հայտնաբերել են…

10 րոպե ago

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Thu, 03 Sep 2026 21:47:54 +0400 Դերասան…

22 րոպե ago

Կեսգիշերային հրավառություններ Երևանում. Ով է հսկում

Կեսգիշերային հրավառություններ Երևանում. Ով է հսկում Thu, 03 Sep 2026 21:45:00 +0400 Երևանում, ժամը 23․00-ից…

25 րոպե ago

Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու

Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Thu, 03 Sep 2026 21:30:02 +0400 Ֆրանսիայում տասնութամյա տղամարդը…

40 րոպե ago

Ինչ է կանխատեսել սուպերհամակարգիչը

Ինչ է կանխատեսել սուպերհամակարգիչը Thu, 03 Sep 2026 21:15:56 +0400 Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ Football…

54 րոպե ago

Մոսկվա-Կիեւ բանակցություններում զգալի դինամիկա կլինի․ ԱԳ նախարար

Մոսկվա-Կիեւ բանակցություններում զգալի դինամիկա կլինի․ ԱԳ նախարար Thu, 03 Sep 2026 21:00:58 +0400 Առաջիկա օրերին…

1 ժամ ago