Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Thu, 02 Jul 2026 20:15:04 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։

Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։

Վատ շարք չէ, ինչ խոսք։

Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։

Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։

Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց ունեմ։ Հռետորական։

1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։

2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։

3. Ինչպե՞ս լինել հայկական գազատրանսպորտային համակարգի հետ, որը, ի դեպ, իրականում ամբողջությամբ հայկական չէ։ Սեփականության փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-ոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության մեջ։

4. Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են։ Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։

Հայաստանի դեպքում այլընտրանքները խիստ սահմանափակ են։ Հատկանշական է, որ Ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքու կատարած այցից անմիջապես հետո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի տիպիկ ներկայացուցիչը

Կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի տիպիկ ներկայացուցիչը Thu, 02 Jul 2026 23:45:47 +0400 Երբ ԿԸՀ նախագահ…

25 րոպե ago

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Thu, 02 Jul 2026 23:30:48…

40 րոպե ago

Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի Ասլանյան

Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի Ասլանյան…

55 րոպե ago

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով Thu, 02 Jul 2026 23:11:12 +0400 Հասան…

59 րոպե ago

23 և 26 ամյա երիտասարդները ձերբակալվել են

23 և 26 ամյա երիտասարդները ձերբակալվել են Thu, 02 Jul 2026 23:00:34 +0400 ՆԳՆ ոստիկանության…

1 ժամ ago

Համայնքապետարանի շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ

Համայնքապետարանի շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ Thu, 02 Jul 2026 22:47:46 +0400 Սյունիքի մարզկենտրոն…

1 ժամ ago