Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի Ասլանյան

Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի Ասլանյան

Thu, 02 Jul 2026 23:15:11 +0400


Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հերթական անգամ իր պատկերացրած «ապացուցման չափանիշ»-ն էր փորձում պարտադրել դատական համակարգին՝ զարմանք հայտնելով, որ իբրև թե դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան։ Իհարկե բերված օրինակը չափազանցված է, սակայն կասկած չունեմ, որ շրջապատի իրավաբանները Փաշինյանին արդեն իսկ բացատրել են, որ, վերջին 27 տարիների օրենսդրության համաձայն՝ դատարանը, ապացույցների գնահատմամբ, առանձին սենյակում վերդիկտ (նախկինում՝ դատավճիռ) կայացնելիս առաջին հերթին պատասխանում է հարցին, թե ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, այլ ոչ թե՝ նա անվերապահորեն կատարել է արդյոք հանցանքը։ Այլ կերպ ասած, երբեմն արդարադատության շահը և օբյեկտիվ իրականությունը կարող են նույնիսկ չհամընկնել, իսկ առաջինը միշտ ունի գերակայություն։ Բացի այդ, կան ապացույցների անթույլատրելիության հանգեցնող դատավարական խախտումներ, որոնց արդյունքում փաստական տվյալները դառնում են օգտագործման համար անթույլատրելի և հանվում են մեղադրանքի հիմքից։ Այս ամենն արտացոլված է ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում։ Համոզմունք ունեմ, որ այսօրվա մամուլի ասուլիսի բանախոսը վերոնշյալը շատ լավ պատկերացնում է, սակայն Իլհամ Ալիևի պատվիրած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և ընդդիմադիրների նկատմամբ առավել ապօրինի հաշվեհարդարն, իր խառնվածքի համաձայն, փորձում է «փաթաթել» դատական համակարգի վզին։
.

Հ.Գ. Ակամա հիշեցի մի դեպք, երբ դեռևս 2009 թվականին ՀՀ լավագույն դատավորներից Մարինե Մելքոնյանն ապացույցների ձեռքբերման անթույլատրելիության հիմքով արդարացրել և արգելանքից ազատ էր արձակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող ու իրենց մեղքն ընդունող երկու ամբաստանյալներին, վերջինները դատարանից դուրս գալիս միմյանց հարց էին ուղղել՝ հիմա չհասկացանք, էս «պլանը» մերը չէ՞ր։ Արդարադատությունն այդպիսին է, երբեմն նաև անկանխատեսելի այն անձի համար, ում նկատմամբ իրագործվում է։ Իսկ իրավունքը զարգացել է ևս 17 տարի Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արքայազն Հարին խզել է հարաբերություններն ազգականի հետ

Արքայազն Հարին խզել է հարաբերություններն ազգականի հետ Tue, 08 Sep 2026 23:30:35 +0400 Արքայան Հարին…

6 րոպե ago

Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են

Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են Tue, 08 Sep 2026 23:25:39 +0400…

11 րոպե ago

Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»

Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու» Tue, 08 Sep…

21 րոպե ago

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը»

Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Tue, 08 Sep 2026 23:00:43 +0400 Մեծամասնաբար սրտի արագ…

36 րոպե ago

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը Tue, 08 Sep 2026 22:45:28 +0400 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի…

52 րոպե ago

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Tue, 08 Sep 2026 22:30:55 +0400 Միացյալ…

1 ժամ ago