Խամենեիի հրաժեշտի արարողությունն է․ Փաշինյանն էլ է այնտեղ

Խամենեիի հրաժեշտի արարողությունն է․ Փաշինյանն էլ է այնտեղ

Fri, 03 Jul 2026 10:00:40 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Թեհրան՝ մասնակցելու ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Իրանի Իսլամական Հանրապետության Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Այսօր առավոտյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Թեհրան, իրանցիները սկսել են հրաժեշտ տալ այաթոլլային։
Վերջին հրաժեշտի արարողություն կանցկացվի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում։ Այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Սգո միջոցառմանը նախատեսվում է 100 երկրների ներկայացուցիչների մասնակցություն։

Թեհրանում հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հուլիսի 4-ից 6-ը, իսկ Ղոմում՝ հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը նախատեսվում է ուղարկել Իրաք, որպեսզի շիա մուսուլմանները վերջին հարգանքի տուրքը մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։

Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչում են մեղադրում քաղաքագետին

Ինչում են մեղադրում քաղաքագետին Fri, 03 Jul 2026 16:43:07 +0400 «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ…

12 րոպե ago

Շոգից մահանում են․ ահազանգ

Շոգից մահանում են․ ահազանգ Fri, 03 Jul 2026 16:30:04 +0400 Ֆրանսիայի Ազգային առողջապահական գործակալության (SPF)…

25 րոպե ago

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Fri, 03 Jul 2026 16:16:25 +0400 Ազգային…

38 րոպե ago

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանից ուղարկվում Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանից ուղարկվում Հայաստան Fri, 03 Jul 2026 16:00:18 +0400 Ռուսաստանից Ադրբեջանի…

55 րոպե ago

Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը

Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը Fri, 03 Jul 2026 15:45:07 +0400 ԱԺ նախագահի պաշտոնին…

1 ժամ ago

Կաթողիկոսի ազգականների գործը քննող դատավորը խուսափեց հարցերից

Կաթողիկոսի ազգականների գործը քննող դատավորը խուսափեց հարցերից Fri, 03 Jul 2026 15:35:08 +0400 Latest news…

1 ժամ ago