Ինչում են մեղադրում քաղաքագետին

Ինչում են մեղադրում քաղաքագետին

Fri, 03 Jul 2026 16:43:07 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։ Այս մասին հայտնեց փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։ Նրա խոսքով, Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ փաստաբանը չի կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։ Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 3–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Խուզարկություններից հետո Բոզոյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»։

«Հրապարակը» նաև կապ հաստատեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բոզոյանին հարցաքննության պատճառը նախաքննական գաղտնիք է, ապա հավելեց. «Երվանդին չեն ձերբակալել, հիմա որևէ խնդիր չկա, սակայն նա մեզ որևէ տեղեկություն չի հայտնել, քանի որ չունի դրա իրավունքը, նա ունի վկայի կարգավիճակ», – ասաց Դանիելյանը: Մեր տեղեկություններով` Բոզոյանին հարցաքննել են Անդրանիկ Թևանյանի գործով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները Fri, 13 Nov…

8 րոպե ago

Ոսկու և արծաթի գները նվազել են

Ոսկու և արծաթի գները նվազել են Fri, 13 Nov 2026 19:30:13 +0400 Նոյեմբերի 13-ին կայացած…

13 րոպե ago

Որ տղամարդու բերանից խոսք է դուրս գալիս, պիտի էդ խոսքի հետևից գնա՝ անկախ ամեն ինչից

Որ տղամարդու բերանից խոսք է դուրս գալիս, պիտի էդ խոսքի հետևից գնա՝ անկախ ամեն ինչից…

21 րոպե ago

Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց Fri, 13 Nov 2026 19:19:12 +0400 Մեր տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանի…

24 րոպե ago

Իրականանո՞ւմ են Ժիրինովսկու «մարգարեական» կանխատեսումները

Իրականանո՞ւմ են Ժիրինովսկու «մարգարեական» կանխատեսումները Fri, 13 Nov 2026 19:15:37 +0400 «Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող…

28 րոպե ago

TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել

TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել Fri, 13 Nov 2026 19:07:43 +0400…

36 րոպե ago