«Հրապարակ». Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը

«Հրապարակ». Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը

Fri, 03 Jul 2026 11:15:08 +0400


«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, մոտ մեկ տարի առաջ որոշեցին, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական հաստատությունները մարզային ենթակայությունից անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ: 2027 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները նույնպես կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Այդ որոշումն այն ժամանակ բավականին աղմուկ բարձրացրեց, կրթության համակարգում, մարզպետարաններում եւ ԿԳՄՍՆ-ում իրարանցում առաջացավ, որովհետեւ Երեւանից` նախարարությունից բոլոր 1400 դպրոցների ընթացիկ կառավարումն իրականացնելը շատ բարդ է լինելու: Ժամանակին պետությունը գնում էր ամեն ինչ ապակենտրոնացնելու, մարզերն ուժեղացնելու, Երեւանը բեռնաթափելու ճանապարհով, հիմա ճիշտ հակառակն է անում` ամեն ինչ կենտրոնացնելով մայրաքաղաքում եւ մեկ կետից կառավարում իրականացնելով:

Քանի որ սեպտեմբերի 1-ից նոր կառավարման կարգն է գործելու, այս օրերին նախարարությունը մարզային խորհրդակցություններ է իրականացնում: Դրանք արդեն տեղի են ունեցել Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում։
Նախարարությունից հայտնում են, որ լինելու են մարզային համակարգողներ, որոնք կապող օղակ կլինեն նախարարության եւ դպրոցների միջեւ, կաջակցեն ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, կապահովեն արդյունավետ հաղորդակցությանը եւ կնպաստեն առաջացող հարցերի արագ ու հասցեական լուծմանը։ Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը որոշել է մինչեւ 2028 թվականը լուծարել մարզպետարանները:

Մարզպետարանների կրթության, մշակույթի, սպորտի վարչություններում աշխատում է 4-ական աշխատակից։ Մենք Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ աշխատակիցների կրճատում լինելո՞ւ է իրենց մոտ։ Ասաց, որ վարչության աշխատակիցների կրճատումներ այս պահին չեն նախատեսվում։ Հարցին, թե ինչ գործառույթներ է իրականացնելու իրենց վարչությունն այսուհետ, Թադեւոսյանը հայտնեց․ «Դպրոցների կառավարման վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի եւ շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաեւ դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, շարունակելու է իրականացնել մարզպետի աշխատակազմը»։
Նա նաեւ ընդգծեց, որ ավագ դպրոցների վարչատնտեսական մասի գործառույթները, որոնք այս պահին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ են, եւս անցնելու են մարզային ենթակայության ներքո, իսկ մարզպետի աշխատակազմն այս պահի դրությամբ շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ տնօրենի նշանակման, առարկայական օլիմպիադաների, մշակութային ու մարզական միջոցառումների կազմակերպման եւ մի շարք այլ աշխատանքներում։

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը նշեց, որ այդ պահի դրությամբ կրճատելու վերաբերյալ խոսակցություններ չկան, բայց չբացառեց, որ առաջիկայում նման անհրաժեշտություն կլինի․ «Ենթադրում եմ, որ կադրերի բաժնում ինչ-որ հաստիք կկրճատվի՝ կապված տնօրենների մրցույթների հետ։ Կարծում եմ՝ մարզպետարաններում էլ այս փուլում նոր հաստիքներ չեն ավելանա, այլ աշխատանքի բաժանում կանեն՝ տարբեր աշխատակիցների վրա կդրվի տարբեր մարզերի կուրացիա անելու հարցը։ Նման մի լուծում պետք է գտնեն, որպեսզի կարողանան մեզ հետ համատեղ աշխատել։ Առաջին փուլում նման լուծում կտրվի, կարծում եմ, որովհետեւ դժվար է ինչ-որ նոր մարդ բերել դնել, բացի այդ, հեռավորության հարց կա, իրենք Երեւանում են, մենք՝ այստեղ, տեղում ենք, մարդկանց ճանաչում ենք, ու էնպես չէ, որ ձեռքներս կլվանանք, մի կողմ կքաշվենք։ Չէ, մենք էլ կօգնենք, կաջակցենք, որքանով որ կարողանանք։ Կարո՞ղ է մենք չհետեւենք ուսումնական բովանդակության ճիշտ իրականացմանը, անպայման ենք հետեւելու, ո՞նց կարող ենք թողնել»։

Իսկ որքանո՞վ արդյունավետ կլինի հեռվից հանրակրթության կառավարումը։ Հարությունյանը նշեց․ «Գուցե զարմանաք, որ ես, լինելով վարչության պետ, ու իմ լծակը թուլանում է, բայց էդպես եմ արտահայտվում, ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում է, որ ամբողջը համակարգի նախարարությունը, թող մենք լինենք աջակցող մարմին։ Աշխատակիցները մնում են իմ ենթակաները, ես այնպես կանեմ աշխատանքի բաժանումը, որ բոլորը կունենան աշխատանքային ծանրաբեռնված զբաղվածություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս ազդեցիկ մարդու շնորհիվ ԵԱՏՄ առանցքային երկրում արգելվել է հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծումը

Այս ազդեցիկ մարդու շնորհիվ ԵԱՏՄ առանցքային երկրում արգելվել է հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծումը Fri, 24…

8 րոպե ago

Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Fri, 24 Jul 2026 22:31:34 +0400 Latest…

24 րոպե ago

ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը

ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը Fri, 24 Jul 2026 22:30:35…

25 րոպե ago

Քանի տարեկան է աշխարհի ամենածեր կետ ձուկը

Քանի տարեկան է աշխարհի ամենածեր կետ ձուկը Fri, 24 Jul 2026 22:15:15 +0400 Աշխարհի ամենածեր…

41 րոպե ago

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու Fri, 24 Jul 2026 22:00:29 +0400 Թողնես՝…

56 րոպե ago

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար Fri, 24 Jul 2026 21:45:38 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago