Հայտնի է՝ երբվանից կարող են դիմել վարորդականների վերականգնման համար

Հայտնի է՝ երբվանից կարող են դիմել վարորդականների վերականգնման համար

Fri, 03 Jul 2026 11:21:57 +0400


Ներքին գործերի նախարարությունը ,ինչպես հայտնի է, նախաձեռնել է վարորդական վկայական ստանալու քննությունների կազմակերպման և վկայականների տրամադրման ընթացակարգերի մի շարք փոփոխություններ։ Նախարար Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ դրանք մշակվել են քաղաքացիների հետ իրականացվող շարունակական քննարկումների և ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունքում։

Առաջարկվող հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է բժշկական տվյալների թվային փոխանակմանը։ Նախատեսվում է ապահովել ավտոմատ կապ «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգի հետ, ինչը հնարավորություն կտա անմիջապես ստանալ այն տվյալները, որոնք կարող են ազդեցություն ունենալ անձի վարելու իրավունքի վրա։ Այս մեխանիզմը կբացառի այն դեպքերը, երբ վարորդական իրավունք են ստանում անձինք, որոնք հաշվառված են համապատասխան բժշկական հաստատություններում և չեն համապատասխանում սահմանված պահանջներին։ Նոր համակարգի շնորհիվ անհրաժեշտ տեղեկատվությունը կհասնի ինքնաշխատ եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է հիմք հանդիսանալ նաև վարելու իրավունքի դադարեցման համար՝ նույնիսկ եթե քաղաքացին չի այցելել հաշվառման-քննական ստորաբաժանում։

Փոփոխությունների հաջորդ կարևոր մասը վերաբերում է տեսական քննության արդյունքի գործողության ժամկետին։ Եթե ներկայում տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությունը պետք է հանձնվի մեկ տարվա ընթացքում, ապա նոր կարգավորմամբ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև երկու տարի։ Նախարարության գնահատմամբ՝ վերջին տարիներին քննությունների նկատմամբ աճած հետաքրքրությունն ու հերթերի մեծացումը հաճախ դժվարացնում են սահմանված ժամկետում գործնական քննության հանձնումը։ Բացի այդ, շատ քաղաքացիներ նախընտրում են ավելի երկար պատրաստվել՝ նախ ավարտելով վարորդական դասընթացները և միայն հետո մասնակցելով քննությանը։ Երկու տարվա ժամկետը նրանց հնարավորություն կտա ավելի ճկուն պլանավորել քննության օրը և առանց ավելորդ շտապողականության պատրաստվել գործնական փուլին։

Նախագծով նախատեսվում է նաև վերանայել տեսական քննության հարցաշարերը։ Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր վարորդական կարգի կամ ենթակարգի համար կներառվեն միայն տվյալ տրանսպորտային միջոցին վերաբերող հարցերը։ Օրինակ՝ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունքի քննության ժամանակ այլևս չեն ընդգրկվի ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ հարցեր։ Այս փոփոխությունը նպատակ ունի քննությունները դարձնել ավելի նպատակային, արդիական և համապատասխան յուրաքանչյուր կարգի առանձնահատկություններին։

Նախատեսվում է, որ վարորդական քննությունների կազմակերպման այս նոր կարգավորումները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից։

Միաժամանակ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ վարելու իրավունքի վերականգնման հետ կապված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։ Դրանից հետո քաղաքացիները կկարողանան սահմանված ընթացակարգով դիմել իրենց վարելու իրավունքի վերականգնման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

3 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

3 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

3 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

3 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

4 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

4 ժամ ago