ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված քվեի հերթական արտահայտությունը

ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված քվեի հերթական արտահայտությունը

Fri, 03 Jul 2026 11:25:15 +0400


Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի 60րդ Շրջանային ժողովը գումարուեց 2026 թուականի Յունիսի 25-28ը՝ Փասատինայի Հայ Կենտրոնում, շրջանի 16 կոմիտէութիւնների եւ ՀԵԴի լիազօր պատուիրակութիւնների, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Արեւելեան ԱՄՆի ու Կանադայի Կեդրոնական Կոմիտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ։

60րդ Շրջանային ժողովը գումարուեց պատմականօրէն բացառիկ ու ճակատագրական պայմաններում. մի ժամանակաշրջանում, երբ մեր հայրենիքն ու աշխարհասփիւռ հայութիւնը կանգնած են արմատական գոյաբանական սպառնալիքների դէմ յանդիման, եւ երբ ՀՀ պետական իշխանութիւնը զաւթած վարչախումբը, որդեգրելով անվերապահ զիջողականութեան կործանարար ուղեգիծ, իր հակահայկական, ազգադաւ ու հայրենադաւ քայլերով բացայայտօրէն ծառայութիւններ է մատուցում թշնամական օրակարգերին։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի 60րդ Շրջանային ժողովը խստագոյնս դատապարտում է 2026 թուականի Յունիսի 7ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական ընտրութիւնները, որոնք հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացուած ու խեղաթիւրուած քուէի հերթական արտայայտութիւնը:

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան հակազգային վարչակարգը, սեփական իշխանութեան վերարտադրումն ամէն գնով ապահովելու նպատակով, չխորշեց կիրառել հակասահմանադրական, վարչական ու բռնապետական բոլոր հնարաւոր լծակները։ Սեփական ժողովրդին մշտապէս պատերազմի արհաւիրքով ահաբեկելու, ենթադրեալ ու պատրանքային «խաղաղութեան» դիմաց թշնամու բոլոր յաւակնութիւններն անվերապահօրէն բաւարարելու, ինչպէս նաեւ հայկական ազգային ինքնութեան հիմնասիւները՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայ մշակոյթը, հայոց պատմութիւնը, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու արդար պահանջատիրութիւնը նենգափոխելու եւ ուրանալու գնով՝ վարչախումբը կարողացաւ երաշխաւորել Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպէս նաեւ արեւմտեան որոշակի կեդրոնների (Եւրոպայի եւ ԱՄՆի) նախընտրական ու յետընտրական կատարեալ հովանաւորչութիւնն ու աջակցութիւնը:

Այդուհանդերձ, ի փառս հայ ժողովրդի ազգայնամետ կորիզի ջանքերի ու քուէի հակազգային բոլոր զիջումներին գնացած այս դրածոյ վարչախմբին դեռեւս չի յաջողուել ՀՀ Ազգային ժողովում ապահովել այնպիսի բացարձակ ու որակեալ մեծամասնութիւն, որն անհրաժեշտ է ՀՀ գործող Սահմանադրութեան արմատական փոփոխութեան թշնամական պահանջն իրագործելու համար: Հայոց պատմութիւնը, հայ ազատագրական պայքարի տարեգրութիւնը, Արցախեան հերոսամարտն ու արցախահայութեան միջազգայնօրէն ճանաչելի հիմնարար իրաւունքները նպատակաուղղուած կերպով հարցականի տակ դնող եւ ժխտող այս վարչակարգն իր հակահայ գործունէութեամբ ներկայումս հանդիսանում է հայ ազգի գոյութեանը սպառնացող ամենամեծ ներքին վտանգը, որը կէտ առ կէտ կեանքի է կոչում Հայաստանի պետականութեան եւ հայ տեսակի ջնջման թշնամական ռազմավարութիւնը:

ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆի կազմակերպական շրջանը վերահաստատում է իր անմնացորդ ու սկզբունքային զօրակցութիւնը Հայրենիքում եւ Սփիւռքի տարածքին հակահայաստանեան վարչախմբի դէմ անդուլ պայքար մղող բոլոր ազգային-հայրենասիրական ուժերին, հայրենազրկուած բնօրրանից տեղահանուած մեր արցախահայ քոյրերին ու եղբայրներին, Բաքուի բանտերում պատանդառուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ու բոլոր գերիներին, ինչպէս նաեւ հայրենի պետականութեան բանտերում կալանաւորուած քաղբանտարկեալներին ու հալածեալներին։

60րդ Շրջանային ժողովը մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկման ենթարկեց հայրենական, ներգաղութային եւ համազգային հարթութիւններում ծառացած հրատապ հիմնախնդիրները: Շրջանային ժողովին արձանագրեց օրեցօր ընդլայնուող գաղութի որակական նոր պահանջները, ուրուագծեց ազգային դիմագծի անաղարտ պահպանման, եկեղեցական-գաղութային կեանքի վերաշխուժացման, քոյր կազմակերպութիւնների գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման, ինչպէս նաեւ Հայ Դատի քաղաքական աշխատանքների ընդլայնման մարտավարական ուղիները՝ կայացնելով համապատասխան ռազմավարական որոշումներ։

Շրջանային ժողովը յառաջիկայ երկամեայ գործունէութեան շրջանի համար ընտրեց Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆ շրջանի նոր Կեդրոնական Կոմիտէ՝ հետեւեալ կազմով՝

Լեւոն Պարոնեան, ներկայացուցիչ
Ռաֆֆի Սարգիսեան, համաատենապետ
Մայք Քէլէշեան, համաատենապետ
Ռաֆֆի Գույումճեան
Հրայր Շէրիքեան
Անդրանիկ Չարշաֆճեան
Ալֆրիկ Բանդարեան
Հիլտա Սալիպա
Րաֆֆի Տէտէեան
Աբօ Փանոսեան
Քրիս Քէօսէեան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Sat, 25 Jul 2026 00:22:53 +0400 ԲՀԿ…

3 ժամ ago

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում Fri, 24 Jul 2026 23:45:34…

3 ժամ ago

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել Fri, 24 Jul 2026…

3 ժամ ago

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Fri, 24 Jul 2026 23:30:40 +0400 Իսրայելի պաշտպանության…

3 ժամ ago

Ահավոր ազդում է շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա․Սոֆի Դևոյան

Ահավոր ազդում է շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա․Սոֆի Դևոյան Fri, 24 Jul 2026 23:15:16…

4 ժամ ago

Կաթնամթերքն արգելվել է, Ծառուկյանը` հարցաքննվել, Ղազինյանն` ազատ արձակվել

Կաթնամթերքն արգելվել է, Ծառուկյանը` հարցաքննվել, Ղազինյանն` ազատ արձակվել Fri, 24 Jul 2026 23:12:37 +0400 «Հայկական»…

4 ժամ ago