6 աշխատանք ունի` գումարած 23 միլիարդի տենդեր է շահել

6 աշխատանք ունի` գումարած 23 միլիարդի տենդեր է շահել

Fri, 03 Jul 2026 19:45:21 +0400


Օրերս հայտնի դարձավ, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի եւ Արցախի փողոցի խաչմերուկը, Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացող ճանապարհահատվածը մինչև դեկտեմբերի 9-ը փակ կլինի, քանի որ այնտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։ Երեւանի շինարարական վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կապալառու ընկերությունը «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, իսկ պայմանագրի արժեքը գրեթե 1 մլրդ դրամ է (938 մլն դրամ)։

Մեր հարցին՝ ի՞նչ չափանիշներով և ինչպե՞ս է ընտրվել կապալառու ընկերությունը, Դարբինյանը նշեց, որ մրցույթ է հայտարարվել և մրցույթով ընտրվել է սահմանված չափանիշներին համապատասխանող և հաշվարկային արժեքից ցածր արժեք առաջարկող ընկերությունը։

«Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022թ-ի հունիսին, իսկ ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 2023թ-ից։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ամուսինն է՝ բժիշկ Սարգիս Աբովյանը։ Ըստ ԿԿՀ ներկայացված հայտարարագրի, վերջինս միաժամանակ 6 աշխատանք ունի, մասնավորապես «Էրեբունի» ԲԿ-ում աշխատում է որպես ուրոլոգ, «Փուլսայդզ», «Շանտան», «Լարսեն», «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊ ընկերություններում՝ որպես տնօրեն, իսկ «ԷյԷմԼայն» ՍՊԸ-ում՝ վաճառքի գծով մենեջեր։ Ընդ որում «Վասպուրականի ՃՇՇ»-ն 2024թ-ի ընթացքում 24 խոշոր պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ջրային կոմիտեի և Ապարանի համայնքապետարանի հետ։ 2025թ-ի ընթացքում կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 23 մլրդ 47 մլն 740 հազար դրամ։ Ամենախոշոր պայմանագրի արժեքը կազմել է 3 մլրդ 624 մլն դրամ, որով ընկերությունը պարտավորվել է հիմնանորոգել Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի մասը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Նանե Ղազարյանի և նրա ամուսնու՝ Սարգիս Աբովյանի հետ։ Քանի որ Կադաստրի կոմիտեից մեզ ասացին, որ հարցն իրենց տիրույթում չէ, իսկ մեր խնդրանքը` կապ հաստատել Ղազարյանի հետ` մերժեցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում Sun, 05 Jul 2026 23:45:03 +0400 Ֆրանսիան մշակում է…

8 ժամ ago

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Sun, 05…

8 ժամ ago

Մասնագիտական թիմ է վարձել՝ ճաղատության դեմ պայքարելու համար

Մասնագիտական թիմ է վարձել՝ ճաղատության դեմ պայքարելու համար Sun, 05 Jul 2026 23:30:46 +0400 Հոլիվուդյան…

8 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում Sun, 05 Jul 2026 23:15:30 +0400 Հուլիսի 5-ին՝ ժամը…

8 ժամ ago

Անկախության օրվա առիթով «ժամանակի անոթ» են տեղադրել

Անկախության օրվա առիթով «ժամանակի անոթ» են տեղադրել Sun, 05 Jul 2026 23:00:31 +0400 Ամերիկյան Ֆիլաֆելֆիա…

9 ժամ ago

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ Sun, 05 Jul 2026 22:43:32 +0400 Ես…

9 ժամ ago