«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ

Sun, 05 Jul 2026 22:43:32 +0400


Ես ընդդիմությանն ասելու բան չունեմ, ինչպես չեմ ունեցել, ու չեմ էլ ունենալու քանի դեռ իշխանափոխություն չի եղել։

Մարդիկ իրենց ու իրենց շրջապատին վտանգի ենթարկելով գնացել են մտել են քաղաքական պրոցեսների մեջ, ու անկախ նրանից գտնում եմ, որ ամեն ինչ ճիշտ են արել, կամ արդյո՞ք արել են իրենց առավելագույնը, միեւնույնն ա սատարումից ու հարգանքից բացի այլ բան չեմ կարող ցուցաբերել։

Բնականաբար ունեմ մտքերը, որ ինչն են սխալ արել, բայց միեւնույնն ա իրենք արել են ինչ կարողացել են ու ճիշտ են գտել։ Բոլորիս աչքի առաջ Նարեկը Կարապետյան, Լևոնը Քոչարյանի (ի դեպ երկուսի քաղաքական աճն իրոք շատ բարձր եմ գնահատում) ու բազմաթիվ այլ ինձանից երիտասարդներ մտնել են քաղաքական պրոցեսների մեջ, որպեսզի մենք իրենց հիմա ասենք դիմեն են ՍԴ, թե՞ չդիմեն, վերցնեն մանդատ, թե՞ չվերցնեն։ Իրենք ավելի լավ գիտեն ենթադրաբար, ու դրա համար էլ իրենց պահանջներ չունեմ ներկայացնելու, հատկապես որ ես իրենց չեմ ընտրել (հասկանալի պատճառներով):

Ամեն դեպքում, այս պահին «զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ. վերցնել մանդատը, պայքարել ԱԺ-ում, «բաշխել» աշնանը սպասվող ՏԻՄ-երն ընդդիմադիր միջև ու վերցնել իշխանությունը 50+ համայնքներում ու ապահովել թե՛ ընտրական, թե՛ հետընտրական լավ արդյունքներ։ Հետո ԱԺ-ում կռիվ տալով պատրաստվել Երևանում իշխանությունը վերցնելուն, որից հետո ազատագրել Հայաստանը։
Այդ ընթացքում պետք ա նորմալ աշխատել մեդիա դաշտի ու նոր քաղաքական գործիչների վրա, աշխատել միջազգային ուղղությամբ՝ ցույց տալու համար ավտորիտար կառավարման էությունն ու կեղծված ընտրությունները Հայաստանում։

Առաջին հայացքից պարզ (ինչ որ տեղ դասագրքային) բաներ եմ ասում, բայց դրանք ենթադրում են բոլորիս հոգեբանական, ու նաև նյութական աջակցությունը, որի կարևոր մասը դիվանից խելոք-խելոք ցուցումներ չտալն ա լինելու։ Կեղծված ընտրությունները պետք ա դիտարկել հնարավորություն, այս իշխանության բուն էությունը «հերձելու» համար։

Այս ամենի ընթացքում միգուցե աստղերն այնպես շարվեն, որ չքմավենք մինչև հաջորդ ընտրություններ, բայց դրան պատրաստ լինելով պետք ա անել ամենօրյա աշխատանք՝ ամեն մեկս մեր տեղում…

Գրել է Սահրատ Պետրոսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․ Mon, 09 Nov 2026 15:30:29 +0400 Իրանի արտաքին…

10 րոպե ago

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ…

16 րոպե ago

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Mon, 09 Nov 2026 15:23:01 +0400 Քաղաքացիները շարունակում…

17 րոպե ago

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

40 րոպե ago

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին Mon, 09 Nov 2026 15:00:05 +0400 Թեհրանի…

40 րոպե ago

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Mon, 09 Nov 2026 14:39:51…

1 ժամ ago