Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները

Sun, 06 Sep 2026 22:15:00 +0400


Հիշեցնում ենք, որ որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունների կարգում փոփոխություններ են ուժի մեջ մտել։

Մասնավորապես, տեսական քննության դրական արդյունքն այժմ ուժի մեջ է 2 տարի՝ նախկին մեկ տարվա փոխարեն։ Սա նշանակում է, որ տեսական քննությունը հաջողությամբ հանձնած քաղաքացին երկու տարվա ընթացքում կարող է հանձնել նաև գործնական քննությունը։

Փոխվել է նաև տեսական քննության հարցաշարերի խմբավորումը։ A, B և C կարգերի համար կիրառվում է մեկ ընդհանուր խմբի հարցաշար, իսկ D և T կարգերի համար՝ մեկ այլ։ Այսպիսով, օրինակ, B կարգի մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունք ստացող դիմորդի համար նախատեսված հարցաշարում այլևս չեն ներառվի ավտոբուսների վարմանը վերաբերող հարցեր։

Միաժամանակ բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։ Նոր հարցեր չեն ավելացվել, փոխվել է միայն դրանց խմբավորումը։

ՆԳՆ-ում քննարկվում է նաև վարորդական իրավունք ստանալու կարգի մեկ այլ փոփոխություն։ Առաջարկվում է տեսական քննությանը մասնակցելու համար պարտադիր դարձնել նախապես համապատասխան ուսուցում անցնելը։ Նախատեսվում է նաև լիցենզավորման համակարգ ներդնել վարորդներ պատրաստող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար։ Այս փոփոխությունները, սակայն, դեռ քննարկման փուլում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

6 րոպե ago

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

6 րոպե ago

Որ հասցեներում գազ չի լինի

Որ հասցեներում գազ չի լինի Sun, 06 Sep 2026 21:45:09 +0400 Ծառի ընկնելու հետևանքով վնասվել…

52 րոպե ago

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի

Ի՞նչ կլինի, եթե հանկարծ խոսի Sun, 06 Sep 2026 21:30:35 +0400 Սաուդյան Արաբիայի առաջնության հերթական…

1 ժամ ago

Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ

Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Sun, 06 Sep 2026 21:16:07 +0400 Իսրայելի ոստիկանությունն…

1 ժամ ago

Տիգրանաշենի հանձնումից հետո Հայաստանից կարող է մնալ 1000 կմ² –անոց մի տարածք

Տիգրանաշենի հանձնումից հետո Հայաստանից կարող է մնալ 1000 կմ² –անոց մի տարածք Sun, 06 Sep…

2 ժամ ago