Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները

Sun, 06 Sep 2026 22:15:00 +0400


Հիշեցնում ենք, որ որ սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունների կարգում փոփոխություններ են ուժի մեջ մտել։

Մասնավորապես, տեսական քննության դրական արդյունքն այժմ ուժի մեջ է 2 տարի՝ նախկին մեկ տարվա փոխարեն։ Սա նշանակում է, որ տեսական քննությունը հաջողությամբ հանձնած քաղաքացին երկու տարվա ընթացքում կարող է հանձնել նաև գործնական քննությունը։

Փոխվել է նաև տեսական քննության հարցաշարերի խմբավորումը։ A, B և C կարգերի համար կիրառվում է մեկ ընդհանուր խմբի հարցաշար, իսկ D և T կարգերի համար՝ մեկ այլ։ Այսպիսով, օրինակ, B կարգի մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունք ստացող դիմորդի համար նախատեսված հարցաշարում այլևս չեն ներառվի ավտոբուսների վարմանը վերաբերող հարցեր։

Միաժամանակ բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։ Նոր հարցեր չեն ավելացվել, փոխվել է միայն դրանց խմբավորումը։

ՆԳՆ-ում քննարկվում է նաև վարորդական իրավունք ստանալու կարգի մեկ այլ փոփոխություն։ Առաջարկվում է տեսական քննությանը մասնակցելու համար պարտադիր դարձնել նախապես համապատասխան ուսուցում անցնելը։ Նախատեսվում է նաև լիցենզավորման համակարգ ներդնել վարորդներ պատրաստող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար։ Այս փոփոխությունները, սակայն, դեռ քննարկման փուլում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում Sun, 08 Nov 2026 13:15:36 …