Նախաձեռնվել է հանրաքվե

Նախաձեռնվել է հանրաքվե

Fri, 03 Jul 2026 21:36:52 +0400


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ է ՀԱՆՐԱՔՎԵ

Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով մուտք է արվել Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնություն,որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ սահմանադրության մեջ։ Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած Ալյանս կուսակցության նախաձեռնությամբ ձևավորված “Եվրասիական Ալյանս” անվամբ հիսուն հոգանոց նախաձեռնությունը նոտարական վավերացմամբ հաստատել է Օրենքի նախագիծն ու այսօր հանձնել այն ԿԸՀ։ Ըստ նախաձեռնողների նախագծի նպատակն է չեզոքացնել և կանխել

2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։ Նախագծով առաջարկվում է սահմանադրությամբ արգելել ՀՀ-ին ստորագրել այնպիսի միջպետական պայմանագրեր, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ-ի կողմից ստորագրված և արդեն գործող այլ միջպետական պայմանագրերի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
4. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված և գործող օրենքներին և միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ և միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել և վավերացվել:

Մանրամասն հիմնավորումները ներկայացված են ամբողջական փաստաթղթի մեջ։

Գրել է Էմիլ Մարկոսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

10 րոպե ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

21 րոպե ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

29 րոպե ago

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Thu, 12 Nov 2026 23:13:16 +0400 Նոյեմբերի…

39 րոպե ago

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար

Բեյոնսեն թոփլես նկարահանվել է ամսագրի համար Thu, 12 Nov 2026 23:09:02 +0400 45-ամյա երգչուհի Բեյոնսեն…

43 րոպե ago

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում

2028 թ․ ԱՄՆ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդները․ հարցում Thu, 12 Nov 2026 23:00:42 +0400 Հանրապետականներ…

51 րոպե ago