«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է

«Հրապարակ»․ Մարզպետն իր խորհրդականին խրախուսել է

Sat, 04 Jul 2026 11:25:48 +0400


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 25-ին իր խորհրդական Մանանա Գալստյանին «հատուկ առաջադրանքները եւ աշխատանքները ժամանակին եւ որակյալ իրականացնելու համար» խրախուսել է մեկ ամսվա աշխատավարձով։ Մենք ուսումնասիրեցինք Կարեն Սարգսյանի եւ Մանանա Գալստյանի կենսագրությունները եւ պարզեցինք, որ նրանք վաղեմի գործընկերներ են։ Մինչեւ 2018 թվականը ոչ մի պաշտոն չզբաղեցրած Կարեն Սարգսյանը 2020 թվականից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 3-ը աշխատել է որպես ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: Մանանա Գալստյանը 2020-2021թթ․ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում աշխատել է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող, այնուհետեւ՝ մամուլի պատասխանատու։

Կարեն Սարգսյանը 2021 թ․ սեպտեմբերի 8-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Մանանա Գալստյանը 2021թ․ սեպտեմբերի 28-ին` Կ․ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց 20 օր անց, նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի օգնական, իսկ 2025թ․ սեպտեմբերի 17-ին՝ մարզպետի խորհրդական։ 35-ամյա Մանանա Գալստյանն ի՞նչ «հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքներ է ժամանակին եւ որակյալ իրականացնում», որ մարզպետը ուր գնում է, նրան հետը տանում է եւ լրացուցիչ էլ խրախուսում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր պարագայում կալանքով խնդիր չեն կարող լուծել, 100%-ով չեն հասնելու իրենց նպատակին. Ղազինյան

Մեր պարագայում կալանքով խնդիր չեն կարող լուծել, 100%-ով չեն հասնելու իրենց նպատակին. Ղազինյան Fri, 24…

11 րոպե ago

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 3 ամիս ժամկետով

Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 3 ամիս ժամկետով Fri, 24 Jul 2026 19:12:27 +0400…

19 րոպե ago

ՊՆ մամուլի խոսնակը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների

ՊՆ մամուլի խոսնակը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների Fri, 24 Jul 2026 19:09:17 +0400 ՊՆ սանիտարական…

22 րոպե ago

Համոզմունք ունեմ, որ 1 անձի ցանկությանը հագուրդ տալու խնդիր է դրված, չեմ ընդունում մեղադրանքը

Համոզմունք ունեմ, որ 1 անձի ցանկությանը հագուրդ տալու խնդիր է դրված, չեմ ընդունում մեղադրանքը Fri,…

40 րոպե ago

1 մլրդ դրամ գրավը ո՞րն է, Դավիթ Ղազինյանը անմիջապես պիտի գտնվի ազատության մեջ. պաշտպան

1 մլրդ դրամ գրավը ո՞րն է, Դավիթ Ղազինյանը անմիջապես պիտի գտնվի ազատության մեջ. պաշտպան Fri,…

42 րոպե ago

Ո՞րն է «Առինջ մոլ»-ի առևտրականների «մեղքը»

Ո՞րն է «Առինջ մոլ»-ի առևտրականների «մեղքը» Fri, 24 Jul 2026 18:45:54 +0400 «200 հատ ջահ…

46 րոպե ago