«Հրապարակ»․ Նույնն է, որ ասես` Տուլան ՀՀ-ից սամավար եւ պրյանիկ է ներկրելու

«Հրապարակ»․ Նույնն է, որ ասես` Տուլան ՀՀ-ից սամավար եւ պրյանիկ է ներկրելու

Sat, 04 Jul 2026 11:15:42 +0400


«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

– Բաքու կատարած այցից հետո` հինգշաբթի օրը, Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրան օդանավակայանում դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ապա օդանավակայանից ճանապարհեց Նիկոլ Փաշինյանը: Ֆոն դեր Լայենը, խոսելով այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ սանկցիաներ է կիրառել, ասաց, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական Միության 450 միլիոնանոց սպառողների շուկան կբացի իր դռները հայկական ապրանքների համար։ Նաեւ խոստացավ ֆինանսական աջակցություն տրամադրել մեզ։ Ինչի՞ մասին է այս հայտարարությունը, եւ ո՞րն էր այս այցի նպատակը:

– Ինչու Բաքու եւ հետո նոր Երեւան, որովհետեւ Եվրոպան Ադրբեջանի հետ ունի էներգետիկ եւ տեխնոլոգիական պայմանագրեր ու պրոյեկտներ: Եվրոպայի համար Ադրբեջանն է առաջնային բնույթ կրում, Ֆոն դեր Լայենն էլ գնացել էր Բաքու՝ ծախսած փողերի եւ ներդրումների մասին խոսելու: Հայաստանն այդ ստատուսը չունի, ինչու․ որովհետեւ Հայաստանը Եվրոպայի հետ ընդամենը մանր առեւտրային հարաբերությունների մեջ է, ուստի Եվրոպա-Ադրբեջան երկխոսությունում Հայաստանը զուտ միջանկյալ հանգույցի կարգավիճակ ունի: Թրիփի միջանցք եւ այլն, այստեղ նույնպես Հայաստանը պրոցեսների լիարժեք ներկայացուցիչ չէ, հենց այս պատճառներով էլ Եվրոպայի համար կարեւորը Բաքուն է, այլ ոչ թե Երեւանը: Ֆոն դեր Լայենը Բաքվից տեղեկացել է, թե Ալիեւն ինչ դիրք է նախատեսել Հայաստանի համար, հետո նոր միայն ժամանել է Հայաստան, որպեսզի Հայաստանին ցույց տա իր տեղը` Եվրոպա-Ադրբեջան շահավետ համագործակցության մեջ:

– Ինչո՞ւ է Ֆոն դեր Լայենը խոստանում եվրոպական շուկան բացել Հայաստանի համար եւ դա կապում է խաղաղության գործընթացի հետ: Որքանո՞վ է իրատեսական այս խոստումը:

– Ներողություն այս արտահայտության համար, ուղղակի գեղեցիկ խոսքերով չեմ կարող այս ամենը բնորոշել` մուֆտա կուտ է տվել, այդքան բան` մուֆտա կուտ, որն անիմաստ է: Հայաստանն այն, ինչ կարող է վաճառել եվրոպական շուկայում, Եվրոպան արտադրում է: 450 միլիոնանոց շուկան արդեն վաղուց քվոտավորված է, իսկ եվրոպացիները վաղուց ստիպված են արտադրանքի ծավալը նվազեցնել, որպեսզի քվոտաները կարողանան ճիշտ օգտագործել: Մի օրինակ բերեմ` Բուլղարիան իր սննդամթերքը կարող է արտադրել այնքան, որքան ցանկանում է, սակայն ընդհանուր եվրոպական շուկա կարող է ներմուծել 5 տոննա լոլիկ, քանի որ այնտեղ քվոտավորված է արտադրությունը: Սխեման այսպիսին է: Հայաստանին քվոտա տալու համար Եվրոպան մեկ այլ երկրից պետք է վերցնի քվոտան կամ նվազեցնի: Ես ուզում եմ հիշեցնել, որ հոլանդական կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք սպասարկում էին եվրոպական շուկան, իսկ ավելցուկը տալիս էին Ռուսաստանին, այն պահից, երբ Ռուսաստանն ընկավ սահմանափակումների տակ, նրանք չկարողացան իրենց ապրանքը վաճառել: Իսկ Եվրոպան նրանց ծախսերը չկոմպենսացրեց: Եվրոպացի արտադրողները հոլանդական կարագը եւ պանիրը լցրել էին փողոցները եւ ասում էին` կերեք, վաճառել չենք կարողանում: Ռուսական շուկան շատ ավելի նախընտրելի է:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ Հայաստանն արտադրում է այնպիսի մթերքներ, որոնք քիչ են ՌԴ-ում: ՌԴ-ն հյուսիսային երկիր է: Ռուսները սահմանափակ տարածքներում են կարողանում գյուղմթերք արտադրել, միայն ՌԴ հարավում, լոլիկ, վարունգ եւ այլն: Ռուսաստանը միայն այդ տարածքների աշխատանքով չի կարող հյուսիսային մարզերին կերակրել: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այդ նույն միրգ-բանջարեղենն արտադրվում է Հարավային Եվրոպայում, մսամթերքն արտադրվում է Հյուսիսային Եվրոպայում։ Այնպես որ՝ Եվրոպան սննդի առումով բավականին ինքնաբավ է, իսկ եվրոպական շուկան խիստ սահմանափակ է: Ռուսաստանը թեպետ չունի 450 միլիոնանոց շուկա, սակայն այնտեղ պահանջարկը շատ ավելի մեծ է, քան Եվրոպայում: Ծաղիկների պատմությունն էլ դրա վառ օրինակն է: Ասում են` Հոլանդիան Հայաստանից վարդեր է ներկրելու, լո՞ւրջ: Դա նույնն է, որ ասես` Տուլան Հայաստանից սամավարներ եւ պրյանիկներ է ներկրելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դա հիշեցում էր` ուղղված Անկարային

Դա հիշեցում էր` ուղղված Անկարային Sat, 04 Jul 2026 12:30:45 +0400 Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը հայտարարել…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ

«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ Sat, 04 Jul 2026 12:15:49 +0400 ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտին, Տավուշի սահմանամերձ…

22 րոպե ago

Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել

Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել Sat, 04 Jul 2026 12:04:29 +0400…

34 րոպե ago

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է Sat, 04 Jul 2026 12:00:34 +0400 Սանկտ Պետերբուրգը…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել Sat, 04 Jul 2026…

53 րոպե ago

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին

Ինչ է ակնարկել Իրանի նախագահը Փաշինյանին Sat, 04 Jul 2026 11:30:06 +0400 Թեհրանի և Երևանի…

1 ժամ ago