GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

Sat, 04 Jul 2026 14:15:06 +0400


2020 թվականի պատերազմից հետո գլոբալ տեղորոշման GPS համակարգում Տավուշի մարզի սահմանամերձ շատ տարածքներ հանկարծ «հայտնվեցին» Ադրբեջանի տարածքում։

Տավուշում պատմում են, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանում բնակվող, ծագումով Բերդ համայնքից անձը Իջևանից շարժվում է Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհով։ Ազատամուտ գյուղի տարածքում հանկարծ նրա թանկ ավտոմեքենայի շարժիչն անջատվում է։ Այն գործարկելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։ Ավտոմեքենայի տերը ստիպված զանգահարում է Մոսկվա, որտեղի ավտոսրահներից մեկում գնել էր այդ մեքենան։ Մոսկվայում պարզում են շարժիչի անջատվելու պատճառը։

Ռուսաստանում բնակվող բերդցուն հայտնում են, որ երբ ինքը գնել է ավտոմեքենան, հատուկ համակարգ են ներդրել, հարցրել են՝ ո՞ր երկրում կուզեք արգելափակվի ավտոմեքենան, նշել է՝ Ադրբեջանում։ Հիմա այն ճանապարհով, որով երթևեկել է, GPS համակարգը ցույց է տվել Ադրբեջանի տարածք, այդ պատճառով շարժիչն ինքնաբերաբար անջատվել է, արգելափակվել։ Մոսկովյան ընկերությունից մեքենայի շարժիչն արգելափակումից հանել են, որից հետո մարդը հասել է իր ծննդավայր` Բերդ համայնք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գաջեթները կարող են արագացնել մարդու մաշկի ծերացումը

Գաջեթները կարող են արագացնել մարդու մաշկի ծերացումը Sun, 05 Jul 2026 22:00:29 +0400 Երկար ժամանակ…

5 րոպե ago

Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը

Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Sun, 05…

21 րոպե ago

Ամբողջովին ոչնչացրել ենք իրանական բանակը․ Թրամփն էլի պարծեցել է

Ամբողջովին ոչնչացրել ենք իրանական բանակը․ Թրամփն էլի պարծեցել է Sun, 05 Jul 2026 21:30:55 +0400…

35 րոպե ago

Նարեկ Կարապետյանը հիշեցնում է Վրաստանի օրինակը

Նարեկ Կարապետյանը հիշեցնում է Վրաստանի օրինակը Sun, 05 Jul 2026 21:25:01 +0400 2024-ին Վրաստանի ընդդիմությունը…

41 րոպե ago

Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով

Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Sun, 05 Jul…

50 րոպե ago

Ինչ է սպասվում Վարդավառի օրը

Ինչ է սպասվում Վարդավառի օրը Sun, 05 Jul 2026 21:15:43 +0400 Երևանի քաղաքապետարանը Վարդավառի տոնին…

50 րոպե ago