Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս

Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս

Sat, 04 Jul 2026 14:45:34 +0400


Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի բարձունքում մոտ մեկ ամիս առաջ տեղադրվել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա 1969 թվականին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի խորհրդանշական դատավարության տեսարանը պատկերող, ֆիլմի հերոսների արձանները։ Ֆիլմի այդ տեսարանը հենց այդ տեղանքում է նկարահանվել։ Այդ գեղատեսիլ վայրում 2012 թվականին օծվել է Խաշթառակի բնակիչ, վաղամեռիկ Դավիթ Քամալյանի հիշատակին կառուցված Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին։ Խաշթառակից տեղեկացա, որ արձանների հանդիսավոր բացումը չի կատարվել, դեռ պետք է տեղանքը բարեկարգվի, գիշերային լուսավորություն անցկացվի։

Ներկայումս սուբվեցիոն ծրագրով տուֆապատվում է Խաշթառակի կենտրոնից Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի ձգվող ճանապարհը։ Արձանախմբի պատրաստման, տեղադրման, տարածքի բարեկարգման գործը ֆինանսավորել է Ուկրաինայում բնակվող իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանը։ Նա հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Իջևանում է եղել, ՔՊ-ականների համար քեֆ է սարքել։ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից էլ տեղեկացանք, որ 2025 թվականի վերջին նրա հաշվին առկա է եղել 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն, որը տրամադրել են «Իջևանատուն» ՓԲԸ-ն և «Ար ընդ Ար» ՍՊԸ-ն։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ այդ կազմակերպությունների հիմնադիրը իջեւանցի Անդրանիկ Ղազարյանն է։ 49 միլիոնը ի՞նչ նպատակով է պարտք տվել Աննա Հակոբյանին, պարզ չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

12 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

27 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

42 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

50 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

57 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

1 ժամ ago