Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է

Sat, 04 Jul 2026 14:53:47 +0400


Մինչ մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը և այդ սպասումի մեջ 0,001 %-ի լավատեսություն անգամ չկա, կարող ենք նաև մի քիչ մեր ֆանտազիային զոռ տալ:

Ես նորից կարդացի ՍԴ դատավորների կենսագրությունները, որոնք պետք է այս որոշումը կայացնեն և տեսա, որ նորմալ հայ մարդիկ են, հիմնականում գրագետ, կենսագրություն ունեցող և ոչինչ չէր խանգարի եթե նրանք իրենց մեջ մի չնչին համարձակություն ու պրոֆեսիոնալիզմ գտնեին, պատվախնդրություն, ինչու չէ` մի քիչ էլ փառասիրություն ունենային (պատմության մեջ մնալու) և նորմալ իրավական որոշում կայացնեին:

Նման մի որոշումը մեր 30-ամյա պատմության մեջ կարող էր բավարար լինել, որ մեր պետությունը շտկի մեջքը ու սկսի ճիշտ ուղիով գնալ: Չէ որ մարդկության պատմությունը նման խիզախ ու ճակատագրական որոշումներ շատ է տեսել: Եվ կարճ ժամանակ անց նույնիսկ պարզվել է, որ բարդ չէր այն կայացնելը ու խիստ չափազանցված էին կայացնողների նախապես ունեցած վախերը:

Բայց ես այսօր նաև պատկերացնում եմ, թե ինչ դիվային հրճվանքով են Սահմանադրական դատարանի քննությանը և մեր սպասումներին հետևում Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ զինակիցները: Ինչպես են զվարճանում մեր միամիտ սպասումների (գուցե անգամ իմ այս գրառման վրա):

Նրանք ամենալավը գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, մաիպուլյացիաների, պետական ռեսուրսի ու ընտրակաշառքի, խաբեությունների ու ճնշումների գնով են հասել իրենց ողորմելի հաղթանակին: Այդ 49 տոկոսանոց արդյունքի մեջ ինչ ասես կա` Մակրոնի գրկախառնությունից, Թրամփի թվիթից մինչև Ուրսուլայի սատարում, եվրոպացի առաջնորդների ապօրինի միջամտությունից մինչև Ալիևի քողարկված աջակցություն…Չկա միայն հայ ժողովրդի քվեն…վստահությունը, որն 8 տարում ամբողջությամբ մսխվել է:

Եվ կեղծիքով ու զոռբայությամբ իշխանությունը մի կերպ պահած մարդիկ հիմա` էկրանների առաջ նստած ,ուղղակի «ղժժում» են բոլորիս վրա: Ծիծաղում եւ ծաղրում են իրավաբանական նուրբ տերմիններ օգտագործող, մասնագիտական լուրջ վերլուծություններ անող փաստաբաններին, որոնք փորձում են Սահմանադրական դատարան կոչվող ՔՊ-ական բութ «պատն» իրենց լուսավոր ճակատներով փլել:

Հեգնանքով ու քամահրանքով կարդում են հանրային, քաղաքական գործիչների վերլուծությունները` ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների, իրենց լեգիտիմության պակասի, դրսի աջակցությամբ հերթական իշխանազավթման մասին ու հռհռում նրանց միամտության վրա:

Հետեւում են, թե ինչպես են ազնիվ հայ մարդիկ անզորությունից ատամները կրճտացնում ու իրենց հասցեին լուտանքներ, անեծքներ տեղում, որ գոնե սիրտները հովանա:

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է` իրենց ֆեյքերի պոակին համազոր մի կառույց:

Հետևում են ու հերթական քրեական գործը հարուցում պատերազմի հերոսի նկատմամբ (Էդիկ Մալոյանի):
Հետևում են ու հերթական սուտը փչում (Աջափնյակի մետրոն, Նորագավիթը, աղբամշակման գործարանը…):
Հետևում են ու սահմանազատման հաջորդ փուլը նախապատրաստում (Կիրանցի սահմանազատումն իրականացրած զինվորականին տեղափոխել են Գեղարքունիք):
Հետևում են և հերթական օրենսդրական փոփոխությամբ իջեցնում ընտրողների քանակը, որ ալիևյան սահմանադրությունը կարողանան անցկացնել… Показать меньше

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց Sun, 26 Jul 2026 21:00:43 +0400 «Մեռելածին խորհրդարան՝…

8 րոպե ago

Լավրովը խոսել է Արաղչիի հետ

Լավրովը խոսել է Արաղչիի հետ Sun, 26 Jul 2026 20:45:44 +0400 Հուլիսի 26-ին իրանական կողմի…

23 րոպե ago

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել Sun, 26 Jul 2026 20:36:39 +0400 Խաչը…

32 րոպե ago

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում Sun, 26 Jul 2026 20:15:28 +0400 «Հատուկ ռազմական…

54 րոպե ago

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Sun, 26 Jul 2026 20:02:15 +0400…

1 ժամ ago

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի Sun, 26 Jul 2026 19:45:58 +0400 Իր անմիջական պարտականություններով զբաղվելու…

1 ժամ ago