Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը…

Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը…

Sat, 04 Jul 2026 17:44:32 +0400


Ընդդիմությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ դրա հիման վրա կառուցելու համար իր հետագա քայլերը: Կարծում եմ, որ կարող էր արդեն որոշում կայացնել գոնե մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցի կապակցությամբ: Որովհետև ՍԴ-ն կայացնելու է այնպիսի որոշում, ինչը ձեռք է տալու գործող իշխանությանը, այսինքն, անձամբ վարչապետի աթոռից կառչած Նիկոլին: Իսկ Նիկոլին ձեռք է տալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս մնալը խորհրդարանից: Այլապես, ԿԸՀ նախագահ Հովակիմյանը չէր գնա օրենքներ խախտելուն ու թուք ու մուր ուտելուն: Նախ, 3 ըտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելուն՝ զրոյացնելով ԲՀԿ-ին անհրաժեշտ քվեները: Երկրորդ, վերաքվեարկություն անցկացնելու՝ վարչական դատարանի որոշոււմը չկատարելուն: Ինչը պակաս օրինազանցություն չէ: Էլ չասած, որ դրա շնորհիվ Նիկոլը ստացավ մանդատների 3/5-րդը: Այնպես որ այդ հարցում անակնկալ լինել չի կարող:

ԲՀԿ-ի հարցը մեկ: Երկրորդ, նոր ընտրություններ կամ թեկուզ քվեարկության երկրորդ փուլ չի լինելու: Նոր կամ արտահերթ ընտրություններ կանցկացվեն այն ժամանակ, երբ Փաշինյանը զգա, որ իրավիճակն իր օգտին է: Այսօր այն վստահաբար իր օգտին չէ: Իսկ որպեսզի այդ էական հարցում փոփոխություն կատարվի՝ մարդկանց անհրաժեշտ է կրկին հիմարացնել: Բայց առաջիկա մեկ տարում այդ հարցը չի դրվելու, ինչի վկայությունը աղքատության գնահատման ցուցանիշների համակարգի վերանայումն էր: Ինչի արդյունքում ընտանիքների կեսից ավելին դադարեցին նպաստ ստանալուց: Ճիշտ է, դա մեխանիկորեն նպաստեց ավելի քան 20 հազար կազմող՝ ծայրահեղ աղքատների ֆինանսական վիճակի որոշակի բարելավմանը, քանի որ որոշակի գումար ուղղվեց դրանց: Բայց 20 հազարը էլեկտորալ նշանակալի քանակ չէ: Դրան գումարած այն հանգամանքը, որ այդ հարցով համապատասխան քարոզչություն դեռևս չի արվել: Որպեսզի ինչ-որ չափով ծածկվեր այդ համակարգից բազմաթիվ ընտանիքների դուրս մնալու՝ իր վարկանիշի վրա բացասական ազդեցությունը:

Նույնը վերավերում է քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու հարցին: Դա կլիներ գերանմիտ քայլ՝ եթե Նիկոլը որոշեր բախտը փորձել: Որովհետև ողջ ընդդիմադիր զանգվածը ձայնը տալու էր ընդամենը մեկ քաղաքական ուժի, և հանուն այդ ուժի քարոզարշավ կաներ ողջ այդ դաշտը: Նաև դրա շնորհիվ Վազգեն Մանուկյանը շահեց 1996-ի նախագահական ընտրությունները: Ուրիշ հարց, որ այն կեղծվեց՝ ինչպես կեղծվեց հունիսի 7-ինը: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող՝ պարտության դեպքում ՔՊ-ական ողջ քվազիէլիտան՝ Նիկոլով հանդերձ, հայտնվելու էր դատապարտյալի աթոռին: Բայց դա վաղ թե ուշ կգա, որովհետև այդպիսին է ժամանակակից զարգացումների տրամաբանությունը: Այն է՝ կեղծիքը չի կարող փոխարինել իրական ժողովրդավարությանը՝ ինչ հաճախականությամբ էլ թմբկահարվի որպես այդպիսին: Եվ ագրեսիվ թշնամու զավթողական նկրտումները չեն կարող մշտապես ներկայացվել որպես խաղաղության ձգտում:

Մնում է նախավերջին հարցը. «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների դիրքորոշումը: Վերն ասվածը ցույց տվեց, որ այն պետք է վաղուց պատրաստ լիներ՝ անկախ ՍԴ այսօրվա որոշումից: Ենթադրում եմ, որ դա այդպես է: Եվ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները, իսկ «Հայաստան»-ն էլ ստիպված կհետևի գործընկերոջը: Եվ, վերջապես, վերջին հարցը. ինչո՞ւ էր Սամվել Կարապետյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը սպասում ՍԴ որոշմանը: Կարելի է մտածել, որ սպասում էր հրաշքի: Որովհետև Նիկոլի օրոք նշանակված դատավորների կողմից այլ որոշում սպասելը հենց կնմանվեր հրաշքի: Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով կար: Բայց հիմնականը դա չէր. հիմնական հանգամանքը ընտրությունները չշահելու հետևանքով առաջացած շոկն էր: Այն շոկն էր, որին բախվեցինք բոլորս 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Այն շոկը, որին երկրորդ անգամ բախվեց հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը 2021-ի հունիսի 20-ին: Եվ հատկապես «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ հունիսի 7-ին էլ միլիարդատեր գործարար ու բարերար Սամվել Կարապետյան:
Վերջաբանի փոխարեն. երկրային փրկչին սպասող հայությունը Նիկոլի առումով առաջին հիասթափությունից հետո այլևս չի հավատում դրա գալստյանը՝ ունենալով դրա հույսն ու կարիքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է

Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է Sun, 06 Sep 2026 23:00:27…

31 րոպե ago

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Sun, 06 Sep 2026 22:45:24 +0400 ԱՄՆ-ն գիշերը մաքրել է…

46 րոպե ago

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

1 ժամ ago

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի

Եթե իր գեղջկական շուստրիությամբ ներսում խաբում է, դրսում նույնը անել չի ստացվի Sun, 06 Sep…

1 ժամ ago

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները

Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները Sun, 06 Sep 2026 22:15:00 +0400 Հիշեցնում ենք, որ որ…

1 ժամ ago

Որ հասցեներում գազ չի լինի

Որ հասցեներում գազ չի լինի Sun, 06 Sep 2026 21:45:09 +0400 Ծառի ընկնելու հետևանքով վնասվել…

2 ժամ ago