Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:
Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում:
Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։
Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։
ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Source: USAArmenia
Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն Mon, 09 Nov 2026 18:38:39 +0400…
Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան Mon, 09 Nov 2026 18:35:27 +0400 Latest news…
Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում Mon, 09 Nov 2026 18:33:00 +0400 Latest news from…
Նախկին նախագահին կալանավորել են Mon, 09 Nov 2026 18:30:36 +0400 Պարագվայում դատավոր Ումբերտո Օթասուն ժամանակավոր…
Մենք չենք հորինում, չենք մանիպուլացնում. Սա մեկ ակցիայով գործողություն չէ Mon, 09 Nov 2026 18:25:33…
Սա վերջին զիջումը չէ. Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021թ-ի վերջին և 2022թ-ին Mon, 09…