Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց հուլիսի 4-ին անցկացված նիստում:
Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ 
Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ 
ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արեգնազ Մանուկյանը խնամքի տակ ունի անչափահաս երեխա․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Արեգնազ Մանուկյանը խնամքի տակ ունի անչափահաս երեխա․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը Thu, 09 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով