Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ինչ են առաջարկել Օսիպյանին

Ինչ են առաջարկել Օսիպյանին

Wed, 10 Jun 2026 12:35:22 +0400


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են, իսկ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Ճեպազրույցի ընթացքում նախարարը նշել է, որ ամեն օր օպերատիվ տեղեկատվություն է ստանում Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ օրեր առաջ նախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչը այցելել է նրան։

Գալյանը նաև հայտնել է, որ Օսիպյանին առաջարկվել է ներկայացնել հաղորդում հնարավոր հանցագործության վերաբերյալ այն հանգամանքների մասին, որոնք նա համարում է հանցավոր բնույթի։

Նախարարի խոսքով՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կալանավորված անձի իրավունքների լիարժեք ապահովման համար։ Նա ընդգծել է, որ Օսիպյանին տրամադրվում են օրենքով նախատեսված հնարավորությունները, այդ թվում՝ զբոսանքի իրավունքը, և համապատասխան պայմաններ են ստեղծվում նրա իրավունքների իրացման համար։

Սրբուհի Գալյանը նաև շեշտել է, որ որևէ հիմք չկա ենթադրելու, թե Արթուր Օսիպյանի նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ կամ վատ վերաբերմունք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ

Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ Sat, 06 Jun …