Կարևորը ՍԴ-ի որոշումը չէ, այլ այն, թե ո՞վ կվերադարձնի ժողովրդի հավատը

Կարևորը ՍԴ-ի որոշումը չէ, այլ այն, թե ո՞վ կվերադարձնի ժողովրդի հավատը

Sun, 05 Jul 2026 14:15:51 +0400


Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանրության վրա կարծես անօգնականության թմբիր իջավ։ Ամենաուշագրավը ոչ թե որոշումն էր, այլ դրան հաջորդած լռությունը։ Ոչ զանգվածային բողոքներ, ոչ մեծ սպասումներ, ոչ էլ այն ներքին հավատը, որ ինչ-որ բան դեռ կարելի է փոխել։

Հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը։ Պարտությունը երբեք վերջնական չէ։ Պարտված մարդը կարող է կանգնել, վերագնահատել իր սխալները, նորից պայքարել։ Իսկ հուսահատությունը մարդուց խլում է նույնիսկ այդ ցանկությունը։ Այն համոզում է, որ ոչինչ չի փոխվելու, հետևաբար պայքարելն էլ անիմաստ է։

Հենց այդ զգացողությունն է ամենադանդաղ, բայց ամենակործանարար ձևով քայքայում պետությունը։ Երբ քաղաքացին դադարում է հավատալ, որ իր ձայնը, իր մասնակցությունը կամ իր պայքարը կարող են որևէ նշանակություն ունենալ, նա հեռանում է ոչ միայն քաղաքականությունից, այլև պետությունից։ Սկզբում լռում է, հետո դադարում է մասնակցել, վերջում՝ պարզապես այլևս իրեն պատասխանատու չի զգում երկրի ապագայի համար։
Այս իրավիճակի համար պատասխանատվություն ունեն այն ուժերը, որոնց կանչով ժողովուրդը բարձր ակտիվությամբ մասնակցեց ընտրությանը, որ ինչ որ բան փոխվի։ Նրանց գործը միայն իշխանությանը քննադատելը չէ։ Նրանց գլխավոր առաքելությունը հասարակությանը ցույց տալն է, որ կա այլ ճանապարհ, կա պայքարի իմաստ, կա վաղվա օր։ Ժողովուրդը կարող է դիմանալ պարտությանը, տնտեսական դժվարություններին, նույնիսկ քաղաքական ծանր հարվածներին։ Բայց երբ կորցնում է հույսը, սկսում է կորցնել նաև իր հավատը պետության նկատմամբ։

Հուսահատությունը պարզապես հոգեբանական վիճակ չէ։ Այն քաղաքական երևույթ է, որը կաթվածահար է անում հասարակությանը։ Իսկ հասարակության կաթվածահար լինելը երբեք ոչ մի պետության ուժի նշանը չի եղել։
Այսօր, թերևս, ամենամեծ հարցը ոչ թե այն է, թե ինչ որոշում կայացրեց Սահմանադրական դատարանը, այլ այն, թե ո՞վ է կարողանալու հասարակությանը վերադարձնել հավատը, որ Հայաստանում դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Քանի դեռ այդ հարցը պատասխան չունի, անօգնականության թմբիրը շարունակելու է տարածվել։ Իսկ դա ցանկացած պարտությունից ավելի վտանգավոր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը Mon, 28 Sep…

13 րոպե ago

Լուկաշենկոյի դաժան որոշումը․ սկսվեց

Լուկաշենկոյի դաժան որոշումը․ սկսվեց Mon, 28 Sep 2026 14:30:27 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պավել…

28 րոպե ago

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով Mon, 28 Sep 2026 14:20:45…

38 րոպե ago

Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող»

Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող» Mon, 28 Sep 2026 14:17:38 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

41 րոպե ago

Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները

Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները Mon, 28 Sep 2026 14:15:23 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը…

43 րոպե ago

Հպարտ եմ սա անելու համար

Հպարտ եմ սա անելու համար Mon, 28 Sep 2026 14:09:00 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

50 րոպե ago