Միայն վերջին 24 ժամում 19 մարդ է մահացել Էբոլայից․ ահազանգ
Sun, 05 Jul 2026 15:30:04 +0400
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդից հաստատված մահացությունների թիվը հասել է 492-ի, այս մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է ԿԴՀ-ի կապի և լրատվամիջոցների հետ գործերով նախարարությունը։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 19 մարդ։
Վարակվածների թիվը կազմում է 1528, կամ 26-ով ավելի, քան հուլիսի 4-ին։ Մահացության մակարդակը կազմում է 32.2%։
Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրի նահանգում։