Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին

Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին

Mon, 06 Jul 2026 09:24:58 +0400


Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ մեկնաբանելով վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցող խուզարկությունը։

Ավելի վաղ հայտնել էինք , որ այսօր՝ հուլիսի 6֊ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. «Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել էր նա։

ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։

Նշենք, որ նախնական տեղեկություններով միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում, նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել

6 միլիոն եվրոյի գողացված ոսկի է գտնվել Tue, 10 Nov 2026 21:30:35 +0400 Ֆրանսիայում իրավապահները…

2 րոպե ago

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն Tue, 10 Nov 2026…

17 րոպե ago

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

32 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

41 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

47 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

1 ժամ ago