Սպասել են ՍԴ որոշմանը,նոր սկսել այս ամենը
Mon, 06 Jul 2026 11:31:27 +0400
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են ճնշման գործողություններ՝ տարբեր հնարավոր միջոցներով։ Նրա խոսքով՝ իշխանությունները սպասել են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո միայն սկսվել են գործողություններ։
Տոնոյանը նշել է, որ իրավապահ մարմինները գործել են շատ վաղ ժամի՝ առանց նույնիսկ լույսը լիարժեք բացվելու սպասելու, ինչը, ըստ նրա, վկայում է գործողությունների նպատակային բնույթի մասին։
Նա նաև ընդգծել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր գնահատմամբ, չի քննարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ ենթադրելով ՍԴ-ի հնարավոր որոշումը։ Նրա խոսքով՝ այդ որոշումից հետո Ծառուկյանը այլևս պատգամավորության թեկնածուի կարգավիճակով անձեռնմխելիություն չի ունենալու, ինչի պատճառով այդ հարցը ԿԸՀ մակարդակով քննարկման անհրաժեշտություն չի առաջացել։