ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան

ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան

Mon, 06 Jul 2026 21:45:43 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են:

Բաքվում (ոչ թե Երևանում) ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հարավային Կովկասում փոխկապակցվածության նախագծերի համար կտրամադրվի 200 մլն եվրո դրամաշնորհ։ Ինչպես նա գրել էր X-ի իր էջում, այդ գումարը պետք է ներգրավի մինչև 2 մլրդ եվրոյի ներդրումներ՝ Global Gateway ծրագրի շրջանակներում։

Global Gateway նախագիծը մեկնարկել է 2021թ. դեկտեմբերին։ Միայն Հայաստանին այս ծրագրի շրջանակում նախկինում խոստացվել էր 2,5 մլրդ եվրո, և, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հույսեր էր կապում այդ գումարի հետ, քանի որ իր եվրոպական ընտրության արդարացվածությունը հիմնավորող շատ քիչ արգումենտներ կան:

Սակայն Երևանում հայտարարվեցին զգալիորեն ավելի համեստ թվեր։ Հայաստանը կստանա լրացուցիչ 18 մլն եվրո՝ նախկինում խոստացված 52 մլն եվրոյից բացի, որը նախատեսված է արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև ևս 20 մլն եվրո՝ «սահմանամերձ համայնքների կենսապայմանների բարելավման» նպատակով։ Այդ գումարը պետք է բաժանվի ադրբեջանական կողմի հետ։

Հայաստանին նաև խոստացվեց, որ մինչև 2029 թ. կվերացվի վիզային ռեժիմը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ որևէ իրավական պարտավորություն չստանձնեց և իրավական արձագանք չտվեց Երևանի՝ եվրաինտեգրման գործընթաց սկսելու օրենսդրական որոշմանը։

Հատկանշական է, որ տիկն ֆոն դեր Լայենի այցից մեկ օր առաջ, եվրոպական դիվանագետների հետ հանդիպմանը Փաշինյանը բարձրացրել էր այդ հարցը։ Նա դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ԵՄ-ն իրավական մակարդակով չի աջակցել Հայաստանի եվրոպական ընտրությանը և բավարար քայլեր չի ձեռնարկում հայկական արտահանմանն աջակցելու համար։
Սակայն ԵՄ հանձնակատարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նրան հարցրին, արդյոք Հայաստանը չի՞ հրաժարվի եվրաինտեգրման ուղուց, Փաշինյանը հստակ ասաց, որ դա անհնար է, և ինքը բացառում է այդ հավանականությունը:

Մեկ օր առաջ Իլհամ Ալիևը, ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն իրեն պահում էր զգալիորեն ավելի վստահ։ Նա հանդես էր գալիս ոչ թե որպես օգնություն խնդրող, այլ որպես օգուտ բերող կողմ։

Ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին հուշագրի ստորագրումից հետո՝ վերջին չորս տարիներին, ԵՄ երկրներ Ադրբեջանից գազի արտահանումն աճել է գրեթե 65 %-ով: Միևնույն ժամանակ պետք է ի նկատի ունենալ, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի օպերատորը բրիտանական BP-ի փոխարեն դարձել է ադրբեջանական SOCAR-ը։ Սա նշանակում է, որ ԵՄ կախվածությունն Ադրբեջանից կաճի ոչ միայն գազի, այլ նաև նավթի ոլորտում։
Եթե Եվրահանձնաժողովի նախագահի այցը Ադրբեջան ու Հայաստան որևէ բան ցույց տվեց, ապա այն, որ Եվրոպայի համար, ինչպես նախկինում, տարածաշրջանում առաջնահերթ գործընկերն Ադրբեջանն է՝ առաջին հերթին այն պատճառով, որ այդ երկիրը Եվրոպային մատակարարում է անհրաժեշտ էներգակիրներ։ Ապագայում ԵՄ-ն ցանկանում է ստանալ նաև էլեկտրաէներգիա, ուստի ակտիվ են նաև վերականգնվող էներգետիկայի և էլեկտրացանցերի ուղղությամբ աշխատանքները:

Օրինաչափ է, որ հենց ֆոն դեր Լայենի ինքնաթիռը լքեց Հայաստանի օդային տարածքը, հայկական կողմից հնչեցին հայտարարություններ, թե «Թրամփի երթուղի» նախագծի ճանապարհները կկառուցվեն Եվրասիական տնտեսական միության իրավազորության շրջանակում, և որ Երևանը չի ձգտում խզել ՌԴ հետ կնքված Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ պայմանագիրը։

Իսկ որպեսզի Մոսկվայում ճիշտ ընկալեն Երևանի ուղերձը, Փաշինյանն անձամբ զանգահարել է Միխայիլ Միշուստինին և պայմանավորվել Եկատերինբուրգում հանդիպման մասին։

Հ.Գ.
Կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ անմիջական երկխոսություն հաստատելն առայժմ դժվար կլինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրաքվե ինչու չի անցկացնի

Հանրաքվե ինչու չի անցկացնի Wed, 09 Sep 2026 10:58:57 +0400 ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի…

13 րոպե ago

Համատեղ օպերացիա՞

Համատեղ օպերացիա՞ Wed, 09 Sep 2026 10:53:15 +0400 «Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները…

18 րոպե ago

«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել

«Հրապարակ». Նրանք մեղավոր չեն, մեղավորը տատիկներն են, որ նրանց այդպես են դաստիարակել Wed, 09 Sep…

26 րոպե ago

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ

Փաշինյանը՝ Փարիզ, քաղաքացիները՝ խցանման մեջ Wed, 09 Sep 2026 10:36:04 +0400 Գրել էինք, որ Նիկոլ…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը

«Հրապարակ»․ Ով է եւ ինչ ունի պատգամավոր Միքայել Խաչատրյանը Wed, 09 Sep 2026 10:25:34 +0400…

46 րոպե ago

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Wed, 09 Sep 2026 10:19:58 +0400 Սիրելի…

52 րոպե ago