«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

Mon, 06 Jul 2026 22:45:55 +0400


Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց, չնշեց։
Իսկ ես հիշում եմ. Ջիվանը մեր՝ Շահումյանի շրջանում է զոհվել։ 1991-ին հուլիսի 17-ին ադրբեջանական գրոհայինները հարձակվեցին բոլոր ուղղություններով: Համառ դիմադրությունից հետո որոշվեց նահանջել դեպի Վերինշեն և այնտեղից շարունակել դիմադրությունը: Քննարկելով ստեղծված իրադրությունը Շահումյանի պաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանի հետ` տղաները որոշեցին կռվել մինչև վերջ և ոչ մի դեպքում չհանձնել Վերինշենը: Հուլիսի 20-ին հակառակորդը նորից հարձակվեց: Ջիվանի վաշտի մարտիկներն ամրացան գյուղ տանող ճանապարհի մերձակա բարձունքներում: Սկզբում գրոհեցին խորհրդային բանակի ուղղաթիռները` փորձելով դեսանտի իջեցման համար ապահով վայր ընտրել, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց ողջ օրվա ընթացքում: Մութն ընկնելուն պես` ուղղաթիռները հեռացան:
Լուսադեմին թշնամին վերստին հարձակվեց: Ջիվանը, Կոլյան (Նիկոլայ Հայրապետյանը) և Վարդանը (Վարդան Տերտերյանը) դիրքավորվեցին բլրի լանջին, իսկ մյուսները` իրարից 10-12 մետր հեռավորությամբ, գրավեցին տարբեր դիրքեր: Բլրի գոգավորությունն այնպիսին էր, որ դիրքավորված ժամանակ տղաները միմյանց չէին տեսնում: Քիչ անց հեռվում երևաց թշնամու առաջի զրահատեխնիկան: Առանց վայրկյան կորցնելու Արմենը զեկուցեց Ջիվանին: Նա կարգադրեց պատրաստ լինել և սպասել իր հրամանին: Հրամանը առաջին կրակոցն էր լինելու:
Մի քանի րոպե անց Ջիվանի առաջին կրակոցից խոցվեց առջևից եկող զրահամեքենան: Նկատելով նռնականետի թողած կրակի հետքը` հակառակորդի զրահամեքենաները գնդացրային ուժգին կրակ բացեցին այդ ուղղությամբ: Հաջորդեց Ջիվանի երկրորդ, այնուհետև` երրորդ կրակոցը: Աջ թևում դիրքավորված դասակի հրամանատար Էդիկ Բաբայանը գնդացրով շարքից հանեց հակառակորդի ևս մեկ զրահամեքենա և թշնամին սկսեց նահանջել: Արմենի դասակի տղաները, անընդհատ կրակելով, հետապնդում էին թշնամուն:
Երբ մարտն ավարտվեց, բոլորը վազեցին այնտեղ, որտեղ դիրքավորվել էին Ջիվանն ու նրա ընկերները: Տղաները զոհվել էին: Հակառակորդի հարձակումն այդ օրը կասեցվեց նրանց անձնվիրության և հերոսության շնորհիվ: Զոհվելու պահին նա 30 տարեկան էր։
Նույն օրը երեկոյան Ջիվան Աբրահամյանի, Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի աճյունները ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: 1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչում:
Հերոսական ծնունդդ շնորհավոր, Ջիվան ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ….»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն Փաշինյանին «մերկացրեց» ու տվեց ընդդիմության ձեռքը

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն Փաշինյանին «մերկացրեց» ու տվեց ընդդիմության ձեռքը Tue, 29 Sep 2026 17:15:18 +0400 Հայկական…

8 րոպե ago

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը Tue, 29 Sep 2026 17:14:33 +0400 2026թ․ սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը…

9 րոպե ago

Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Tue, 29 Sep 2026 17:13:38 +0400 «ԼՈՒՅՍ» հիմնադրամը…

9 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ Tue, 29 Sep 2026 17:11:09 +0400 ՀՀ ֆինանսների նախկին…

12 րոպե ago

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը Tue, 29 Sep 2026 17:08:48…

14 րոպե ago

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը Tue, 29 Sep 2026 17:05:03 +0400 Սեպտեմբերի…

18 րոպե ago