Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունը

Tue, 29 Sep 2026 17:05:03 +0400


Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները կրում են երկարաժամկետ ու անփոփոխ բնույթ։ Նա նաև մատնանշել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտությունը։
· Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունն ու մատնանշել հետևյալ թիրախային ուղղությունները.
· Հավաքական վերադարձի իրավունք. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ միջազգային հուսալի երաշխիքների առկայությամբ հավաքական վերադարձի իրավունքի իրացում։
· Գերիների ազատ արձակում. Ադրբեջանում պահվող հայազգի գերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղում։
· Մշակութային ժառանգության պաշտպանություն. Արցախի մշակութային ու պատմական ժառանգության պահպանություն և Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման քաղաքականության հակազդում։
· Սոցիալ-կրթական աջակցություն. Բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնում։

Քննարկման ավարտին կողմերը կարևորել են համատեղ ջանքերի շարունակականությունն ու փոխգործակցությունը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների դերակատարությունը և ընդգծել նմանօրինակ հանդիպումների նշանակությունը՝ առաջիկա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել…

6 րոպե ago

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել Fri, 13 Nov 2026 11:15:05 +0400…

10 րոպե ago

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400…

25 րոպե ago

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել Fri,…

40 րոպե ago

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային Fri, 13 Nov 2026 10:30:55 +0400…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի Fri, 13 Nov 2026 10:25:40 +0400 Հոկտեմբերի 25-ին…

60 րոպե ago