«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել

Fri, 13 Nov 2026 11:15:05 +0400


Նոյեմբերի 11-ի երեկոյան էլփոստով ստացել եմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գրությունը․ «Հարգելի պարոն Սարգսյան, Hraparak.am կայքում «ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հարկ չի համարել հարցմանը պատասխանել» վերտառությամբ հրապարակված հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված կարգով Ձեր կողմից ներկայացված հարցմանը 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելու, նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով 5-օրյա ժամկետում լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին Ձեզ չտեղեկացնելու եւ 30-օրյա ժամկետում Ձեր հարցմանը չպատասխանելու, ինչպես նաեւ տեսչական մարմնի թեծ գծի աշխատակցի կողմից Ձեզ տրված պատասխանների հավաստիությունը (այն մասին, որ փաստաթուղթը դրված է Տիգրան Պետրոսյանի սեղանին, որպեսզի ստորագրի) պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն, որպեսզի աշխատանքային պարտականությունները թերի կատարած աշխատակիցները, թերի կատարած լինելու փաստը հաստատվելու դեպքում, ենթարկվեն կարգապահական պատասխանատվության։ Միաժամանակ հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի Ձեր թիվ FS28-4DD4-5B93-4467 հարցմանը պատասխանվել է տեսչական մարմնի թիվ 14831-2026 ելից գրությամբ։ Շնորհակալություն համագործակցության համար»։

Շնորհակալ եմ, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն արձագանքել է մեր հրապարակմանը, եթե ՍԱՏՄ-ին ուղղված մեր հարցման պատասխանը ստանայինք օրենքում սահմանված 5-օրյա կամ գոնե օրենքով նախատեսված առավելագույն՝ մեկամսյա ժամկետում, մեր հոդվածը չէր հրապարակվի։ Իսկ հոկտեմբերի 5-ի մեր հարցմանը ՍԱՏՄ ղեկավարի պատասխանի վերաբերյալ առանձին հրապարակում կանենք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞րն էր ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը

Ո՞րն էր ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը Sat, 14 Nov 2026 12:00:24…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13…

29 րոպե ago

Թրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-ից և ոչ միայն

Թրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-ից և ոչ միայն Sat, 14 Nov 2026 11:30:43…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում

«Հրապարակ»․ Նույն ձեռագիրն է` Ստեփանավանում, Սպիտակում, Նոր Հաճնում Sat, 14 Nov 2026 11:15:28 +0400 Կոտայքի…

58 րոպե ago

«Պատմական» հանդիպում է լինելու

«Պատմական» հանդիպում է լինելու Sat, 14 Nov 2026 11:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական…

1 ժամ ago

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը Sat, 14 Nov 2026 10:54:47 +0400 Մարդիկ…

1 ժամ ago