«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Fri, 13 Nov 2026 11:19:14 +0400


Ամիսների նախապատրաստական աշխատանք, 75 000 մետր մալուխ, նույն տարածքում ցանցին միաժամանակ միացած շուրջ 6500 օգտատեր․ այսպիսի մասշտաբով աշխատանք է իրականացրել Team Telecom Armenia-ն՝ Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերության շրջանակում։

Team Telecom Armenia-ի աշխատանքը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը՝ առանձնացնելով կապի ենթակառուցվածքի արդյունավետությունն ու իրականացված աշխատանքի արդյունքները։

«Պետք է ասեմ, որ COP17-ի համար կապն այս անգամ ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք: Ոչ մի բողոք չլսեցինք՝ չնայած պատվիրակների մեծ թվին: Պատվիրակների մեծ թիվը կենտրանացած էր հիմնական դահլիճներում, և դա բավական տպավորիչ էր: Մենք երախտապարտ ենք կատարված մեծ աշխատանքի համար: Այդ ամբողջ մեծ աշխատանքն իր արդյունքը տվեց»,-անդրադառնալով կապի ենթակառուցվածքին՝ նշել է Նադեր Իբրահիմը:

COP17-ի շրջանակում Team Telecom Armenia-ն ամիսներ շարունակ իրականացրել է ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և պատրաստման աշխատանքներ՝ ապահովելով համաժողովի անցկացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմքը։ Աշխատանքներն ընդգրկել են համաժողովի և՛ Կապույտ, և՛ Կանաչ գոտիները՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Team-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տվել համաժողովի շուրջ 15 000 մասնակիցներին, միջազգային պատվիրակություններին և կազմակերպիչներին օգտվելու անխափան կապից՝ ապահովելով միջազգային նշանակության միջոցառման տեխնոլոգիական բնականոն աշխատանքը։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել Fri, 13 Nov 2026 11:15:05 +0400…

19 րոպե ago

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400…

34 րոպե ago

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել Fri,…

49 րոպե ago

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային Fri, 13 Nov 2026 10:30:55 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի Fri, 13 Nov 2026 10:25:40 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել Fri, 13 Nov 2026 10:22:56 +0400 Առավոտյան…

1 ժամ ago