Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր»

Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր»

Mon, 06 Jul 2026 23:10:44 +0400


«Միասնության թևեր»-ը հայտարարություն է արել․

«Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների, ինչպես նաև քիչ առաջ տեղի ունեցած ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։

Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրագործել բացառապես իրավապահ մարմինների միջոցով։

Ակնհայտ է նաև, որ այսօրվա գործողությունների «հիմքերը» իշխանությունը պատրաստ ուներ մեկ, չորս կամ ութ ամիս առաջ, սակայն իր քաղաքական հաշվարկներից և պահի նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք գործադրում է հենց հիմա՝ այդ նպատակով օգտագործելով իրավապահ մարմինները։

Հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմը ծառայեցվում է Կառավարության ղեկավարի քաղաքական շահերին։ Հատկանշական է, որ Կառավարության ղեկավարը նման իրավասություն ընդհանրապես չունի։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։

Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին:

«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և հայտարարում, որ նման ընթացքը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

7 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

7 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

7 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

7 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

7 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

7 ժամ ago