«Հրապարակ». Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում

«Հրապարակ». Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում

Tue, 07 Jul 2026 09:15:47 +0400


Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վարչապետի աթոռը զավթած անձը ե՛ւ դատախազ է, ե՛ւ դատավոր է, ե՛ւ ոստիկան է, ե՛ւ քննիչ: Նա զբաղվում է տառացիորեն ամեն ինչով, բացի վարչապետի բուն գործառույթներից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչ-որ պահից նրա խոսույթը դարձավ անթույլատրելի, նա վիրավորում, անպատվում էր արցախցիներին, իրեն հակադրվող քաղաքացիներին, նորից վերադարձել էր 2018-21 թվականների լեքսիկոնին` սպառնում էր ընտրություններին առաջադրված իր քաղաքական երեք հակառակորդներին «կզացնել», «բոմժ սարքել», նստացնել` այնպես, որ նրանք տասնյակ տարիներ լինեն բանտում: Պարզ չէր, թե ինչ մեղադրանքներով, պարզ չէր, թե ինչպես կարող է երկրի գործադիր իշխանության ղեկավարն այդքան խախտել Սահմանադրությունն ու ներխուժել իրավապահ համակարգի տիրույթ: Նրա միակ վախը եվրոպաներից է, իսկ Եվրոպան, պարզվեց` կույր է ու խուլ, չի տեսնում այս աղաղակող ապօրինությունները եւ խախտումները, որոնց շնորհիվ նա կրկին իշխանություն զավթեց:
Դեռ նախընտրական փուլում, անգամ ընտրությունների օրը եւ հատկապես ընտրություններից հետո գրեթե ամեն օր, վաղ առավոտյան իրավապահները ներխուժում են այս կամ այն ընդդիմադիր գործչի տուն, խուզարկություններ անում, անձանց հարցաքննության տանում, ձերբակալում, կալանավորում եւ այլն:

ԱԱԾ-ի դիմակավորված եւ զինված անձինք երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ից ներխուժել էին Գագիկ Ծառուկյանի տուն, արգելափակել մուտքը, փաստաբանները մեկ ժամ չէին կարողացել մուտք գործել իրենց վստահորդի մոտ, որ մասնակցեն խուզարկություն քննչական գործողությանը։ Սա էլ է օրենքի կոպիտ ոտնահարում, որը եվրոպական որեւէ երկրում բավարար կլիներ, որ հետապնդումը դադարեցվեր, եւ խախտումը թույլ տված անձինք խստիվ պատժվեին։

Երեկ իրավապահները միաժամանակ ներխուժել էին «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ձեռնարկությունները, դրանց տնօրենների տները, լայնածավալ խուզարկություններ էին իրականացնում, ամենուր դադարեցրել էին ընկերությունների աշխատանքը, մարդկանց հանել էին շենքերից եւ անգամ Օլիմպավանից մարզիկներին էին հանել, այդ թվում` արտասահմանցի։

Մեկ տասնյակից ավելի ընկերությունների մասին է խոսքը՝ «Արարատցեմենտ», Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ, «Մուլտի վելնես» համալիր, Օլիմպավան, «Մուլտի ստոուն» ընկերություն, Ծաղկաձորի «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիր եւ բազմաթիվ այլ հիմնարկներ: Մինչ շատերը Փաշինյանի այս գործողությունները համեմատում են 1937 թվականի իրադարձությունների հետ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վերջին դեպքերին, նկատում է. «1937 թվականն ուներ իր պատճառները, խնդիրները, սակայն Նիկոլ Փաշինյանի գործողությունները, իրականում, շատ մանր են, բացառապես անձնական շահերից ելնելով` իշխանությունը պահելու համար: 37 թվականին այլ մասշտաբների պայքար էր, մեծ տեռոր էր այն ժամանակ, Հայաստանի այսօրվա դեպքերն ինձ հիշեցնում են Լատինական Ամերիկայի փոքր երկրներում տիրող դիկտատուրաները, որոնց խնդիրը եւս բացառապես իշխանության պահպանումն էր: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հերթական կարմիր գծերն է հատում: Այս մարդու հայտարարությունները, նրա բառապաշարը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում: Նրանք նույնպես տիեզերական խոստումներ էին տալիս, մեծ ծրագրերի մասին աղաղակում եւ անպայման փնտրում էին ներքին ու արտաքին թշնամիներ: Մեզանում նույնպես բոլոր այն ուժերը, ովքեր իրենցից ինչ-ինչ վտանգներ են ներկայացնում, չեզոքացվում են: Ստացվել է այնպես, որ Հայաստանում գրեթե չկա միջին խավ, բնակչության մեծ մասն աղքատ է եւ քաղաքական գործոն չէ, մնում է միայն խոշոր կապիտալը, ուստի Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը հարուստ մարդիկ են, իր լեզվով ասած` «թալանչիները», ովքեր հանդգնել են քաղաքականությամբ զբաղվել: Նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, անտարբեր են երկրում տիրող սարսափելի պրոցեսների նկատմամբ, մուծվում են համապատասխան հիմնադրամներին, իրենցից որեւէ վտանգ չեն ներկայացնում: Իսկ նրանք, ովքեր պայքարում են, ուրեմն հանցագործ են, թալանչի են եւ պետք է պատժվեն: Սա էլ շատ նման է ֆեոդալական հպատակությանը։ Ինչո՞ւ․ որովհետեւ Փաշինյանն այսպիսի քայլերով ոչ միայն ֆինանսական խնդիրներ է լուծում, այլեւ փորձում է քաղաքական հակառակորդներին հնազանդեցնել: Այն, ինչ սպասվում է մեզ, շատ տխուր է: Եթե չեզոքացվեն բոլոր նրանք, ովքեր կարծիք ունեն, դրան էլ գումարվեն այս նոր ընտրական սահմանափակումները, եւ Հայաստան ներմուծվեն 300 հազար այլ ընտրողներ, Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

4 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

4 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

4 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

4 ժամ ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

4 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

4 ժամ ago