Ինչ է սպասվում Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ

Ինչ է սպասվում Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ

Tue, 07 Jul 2026 09:30:04 +0400


Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մաս­նակ­ցելու է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ըստ նախնական պայմանավորվածությունների, որոնց մասին նաեւ հնչել են հանրային պաշտոնական հայտարարություններ։ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովի կարծիքով, սպասվող գագաթնաժողովը խոստանում է լինել բավականին լարված։
Ռուսական Международная жизнь պարբերականի հետ զրույցում նա ասել է, որ քննարկվելու են բավականին շատ խճճված ու կնճռոտ հարցեր, որոնք վերաբերելու են թե՛ դաշինքի ներքին կյանքին, թե՛ արտաքին հարցերին։ «Հասկանալի է, որ հիմնական օրակարգային հարցը լինելու է Ուկրաինային ցուցաբերվելիք աջակցությունը, քանի որ ՆԱՏՕ-ն, փաստացի, գրեթե ողջ կազմով լծված է Ուկրաինային օգնելուն։ Նույնիսկ Միացյալ Նահանգներն է հիմա միացել Զելենսկու վարչակարգի աջակիցներին, եւ կարծում եմ, որ գագաթնաժողովի ժամանակ հիմնական հարցը լինելու է այն, թե ինչպես պետք է կանգնեցնել Ռուսաստանին՝ Ուկրաինայում»։ Փորձագետը նշում է, որ անպայման կքննարկվի այն հարցը, թե արդյոք կարո՞ղ է ուկրաինական ճգնաժամը վերածվել Ռուսաստան-ՆԱՏՕ գլոբալ բախման, եւ եթե այո, ապա ով է մասնակցելու դրան։

«Տեսնում ենք, որ չնայած ագրեսիվ հռետորաբանությանը, եվրոպացիների մեծ մասը պատրաստ չէ Ռուսաստանի դեմ ռազմական զորակազմ հակադրելու եւ պատրաստ է միայն նյութական կամ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու»։ Շատիլովն արձանագրում է, որ քչերն են իրականում ցանկանում ռեալ իրականության մեջ բախվել Ռուսաստանի հետ՝ ռազմական առումով։ «Թերեւս միայն բալթիկացիներն ու լեհերը, բայց դե՝ նրանք 2014 թվականից ռազմաճակատում են։ Հնարավոր է, որ փորձեն Էրդողանին էլ ներգրավել, թե արդյոք, եթե գլոբալ առճակատում սկսվի Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, կմիանա՞ նա այդ առճակատմանը»։ Շատիլովը նշում է, որ Էրդողանը դեռ չեզոք ու ճկուն կեցվածք է պահում, սակայն հնարավոր է, որ նրա նկատմամբ նույնպես Թրամփը ճնշում գործադրի, քանի որ շատ կարեւոր է, որ Թուրքիան էլ ներգրավվի այդ գլոբալ բախման մեջ։ Հատկապես որ թուրքական բանակն աշխարհի լավագույն բանակներից է, եւ, ըստ փորձագետների, դժվար թե «եվրոպական խաժամուժը» հրաժարվի այդ բանակը հանուն իրեն ծառայեցնելու մտքից։

Ներքին խնդիրների հետ կապված, Շատիլովը նշել է, որ հիմնական խնդիրը կապված է լինելու այն բանի հետ, թե ով որքան է «գումար գցելու ընդհանուր գանձանակի մեջ»։ Թրամփն ամեն կերպ կթիրախավորի մյուսներին՝ ժլատության եւ դաշինքի ընդհանուր գանձանակի մեջ ավել գումար գցելու ցանկության բացակայության համար։ Առաջիկայում Թրամփը ներամերիկյան հարթությունում կարեւոր իրադարձություն ունի՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, եւ շատ կարեւոր է, որ կարողանա ստիպել, որ եվրոպացիներն իրենց գրպանները լայն բացեն դաշինքի գանձանակի համար։ Եթե դա հաջողվի, ապա Թրամփը դա անպայման նախընտրական արշավում կմատուցի որպես իր հաղթանակներից մեկը՝ ամփոփել է ռուս քաղաքագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

17 րոպե ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

32 րոպե ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

48 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

1 ժամ ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

2 ժամ ago