Բաքուն և Փաշինյանը դեմ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ աղբյուր

Բաքուն և Փաշինյանը դեմ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ աղբյուր

Tue, 07 Jul 2026 10:00:00 +0400


Իրավիճակին ծանոթ պաշտոնյաներն ասում են՝ Բաքուն համարում է, որ Իսրայելն անտեսել է Ադրբեջանի երկարատև աջակցությունը Գազայի պատերազմի և ժամանակ և զգայունություն չի ցուցաբերել Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հակամարտության սուր հարցում։ Այս մասին գրում է իսրայելական Ynet պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ ըստ նույն պաշտոնյաների, որոնք ծանոթ են երկու երկրների միջև հարաբերություններին, Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը առավել խորը ճգնաժամ է սադրել իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, քան այն ակնհայտ է հանրայնորեն։

«Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Բաքուն այդ քայլը դիտարկում է որպես Իսրայելի կողմից «կարմիր գծի հատում» և համարում է, որ Երուսաղեմը փոխադարձ աջակցություն չի դրսևորել նրան, ինչն Ադրբեջանը ցուցաբերել է Իսրայելին պատերազմի սկզբից։ Պաշտոնյաների խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է որոշման կայացման եղանակից և դրա ուղարկած ազդանշանից։ Ստեղծված տպավորությանը հակառակ՝ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն որոշման հրապարակումից հետո՝ նրան տեղեկացնելու, այլ ոչ թե նրա հետ խորհրդակցելու համար։

«Նրանք խոսել են միայն այն բանից հետո, երբ որոշումն արդեն հայտարարվել էր, ուստի ադրբեջանական տեսանկյունից դա կատարված փաստ էր, այլ ոչ թե երկխոսություն», – ասել են պաշտոնյաները»,-ասվում է հրապարակման մեջ։

Ynet-ի փոխանցմամբ, ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նույն անձինք, ովքեր մեղադրում են Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ, մեղադրում են նաև Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հայերի «էթնիկ զտումների» մեջ․ «Այդ պատճառով նրանք ակնկալում էին, որ Իսրայելը կցուցաբերի հատուկ զգայունություն և կխուսափի այն քայլից, որը նրանք համարում են երկրների միջև հարաբերություններում հայկական խոսույթին աջակցություն»։

«Տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելը չի ​​հասկացել Ադրբեջանում իրավիճակի զգայունությունը, – ասել է հարցին ծանոթ մի պաշտոնյա, – Բաքվի համար սա կարմիր գիծ է։ Ադրբեջանը չի խոսել Իսրայելի դեմ Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցում, չնայած միջազգային արշավին և ճնշմանը։ Ադրբեջանցիները կարծում են, որ Իսրայելը նույն մակարդակի հարգանքով չի արձագանքել»։

Պաշտոնյայի խոսքով, ըստ հրապարակման, Բաքուն այժմ հարցեր ունեն առ այն,, թե ինչու էր Իսրայելը պետք փչացնել հարաբերությունները իր ամենաբարեկամ երկրներից մեկի հետ։

«Սա այն երկիրն է, որտեղ գործնականում հակասեմականություն չկա, որտեղ ծաղկում է իսրայելական զբոսաշրջությունը, և որի ազգային ավիաընկերությունը ավելացրել է չվերթներ Բաքվի և Թել Ավիվի միջև», – ասել է պաշտոնյան և հավելել․ «Ադրբեջանի տեսանկյունից Իսրայելի որոշումը ավելորդ էր և խաթարել է տարիների ընթացքում ձևավորված վստահությունը»։

Պաշտոնյաները նշել են, որ վերջին անգամ, երբ Քնեսեթը քննարկել է այս հարցի շուրջ քննարկում սկսելու հարցը, այն ժամանակվա արտգործնախարար Յաիր Լապիդը նախապես կապ է հաստատել իր ադրբեջանցի գործընկերների հետ և լսել նրանց առարկությունները։ Դրանից հետո որոշում է կայացվել հրապարակային հայտարարություն չանել։

Պաշտոնյաները հավելել են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարծում են, որ նման ճանաչումը միայն վնասում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և ծառայում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Հայաստանի վարչապետը նույնիսկ քննադատել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը, ըստ երևույթին, նպատակ ուներ աջակցել իր երկրին, ասվում է հոդվածում։

Առայժմ Բաքուն հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա և ակնկալում է, որ հարցը առաջ չի քաշվի Քնեսեթում, կամ առնվազն չի դրվի քվեարկության կամ չի հաստատվի, եզրափակում է Ynet-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

5 րոպե ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

1 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

1 ժամ ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

1 ժամ ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները Wed, 09 Sep 2026 23:16:17…

2 ժամ ago