Առաջինը հենց այդ կենդանիներին եք վնասում, ոչ թե նրանց տիրոջը
Tue, 07 Jul 2026 11:58:40 +0400
Բլոգեր Արամ Գևորգյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծների տեղափոխման թեմային։
Գևորգյանը նշել է, որ կենդանիները պատշաճ պայմաններում են պահվել և քննադատել է նրանց այլ վայր տեղափոխելու որոշումը։ Նրա համոզմամբ՝ նման քայլը չի վնասում կենդանիների տիրոջը, այլ առաջին հերթին բացասաբար է անդրադառնում հենց կենդանիների վրա, քանի որ նրանք զրկվում են իրենց սովորական միջավայրից։