Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Tue, 07 Jul 2026 17:57:10 +0400


Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից։

«Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թագավորը գուժել է աղետի մասին

Թագավորը գուժել է աղետի մասին Thu, 17 Sep 2026 20:40:41 +0400 Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ…

8 րոպե ago

«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»

«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը» Thu,…

10 րոպե ago

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Thu, 17 Sep 2026 20:30:53 +0400 Կոսովոյի հարցերով…

18 րոպե ago

Դրանցից ի՞նչ գրող, դրանք խոշտանգման պրոպագանդիստներ են

Դրանցից ի՞նչ գրող, դրանք խոշտանգման պրոպագանդիստներ են Thu, 17 Sep 2026 20:15:56 +0400 Ֆեյսբուքում ինչ-որ…

33 րոպե ago

Այդ խոսույթն արհեստական է բերվում, որ արդարացվի, որ փող են ներդրել․ Նարեկ Կարապետյան

Այդ խոսույթն արհեստական է բերվում, որ արդարացվի, որ փող են ներդրել․ Նարեկ Կարապետյան Thu, 17…

41 րոպե ago

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ» Thu, 17 Sep 2026 20:00:50 +0400 Սեպտեմբերի…

48 րոպե ago