Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա…

Ճակատին մեխ էլ խփես՝ հրաժարական չի տա…

Fri, 20 Nov 2026 14:45:03 +0400


Ամենօրյա այդքան թուքումուրից ու հայհոյանքից հետո, երբ ղեկավար անձը հրաժարական չի տալիս, ուրեմն՝ «ճակատին մեխ էլ խփես, հրաժարական չի տա»։ Սա այլաբանություն է, բայց Փաշինյանի պարագայում՝ քաղաքական բնութագիր։
Փաշինյանը Գինեսի ռեկորդների գրքում կարող է հայտնվել։ Աշխարհի բոլոր նախագահները միասին վերցրած՝ երևի այնքան ծաղրանքի, հայհոյանքի ու անեծքի չեն արժանացել, որքան նա է արժանանում ամենօրյա ռեժիմով։ Բավական է նայել սոցիալական ցանցերը, ու կցնցվեք։ Մի բերան դարձած՝ բոլորը նզովում են նրան։
Մի միջանկյալ, բայց ուշագրավ դեպք պատմեմ։

Ժամանակին Կապանի խոշոր գյուղերից մեկում աշխատող կոլտնտեսության նախագահը հրաժարական տվեց։ Բոլորն ապշել էին։ Գյուղը հանրապետության առաջատար գյուղերից էր։ Ես այդ ժամանակ նոր էի մտել լրագրության բնագավառ, շատ հետաքրքրասեր էի։ Հարցրի գյուղապետին, թե ինչու է հրաժարական տվել։ Ասացի՝ լրատվության համար չէ, պարզապես հետաքրքիր է։
Տասնյակ տարիներ են անցել, բայց նրա խոսքը չեմ մոռանում։
Ասաց՝ գյուղում մի ընտանիք, ինչ-ինչ պատճառներով, դժգոհ է իրենից, ու երբ ինքը գյուղամեջ է մտնում, այդ ընտանիքի անդամները բոլորի ներկայությամբ վարկաբեկում են իրեն։
Զարմացա։
-Իսկ չե՞ս կարող նրանց պատժել,- հարցրի։
-Եթե պատժեմ, գյուղի աչքի գրողը կդառնամ։ Ես լավ չեմ վարվել այդ ընտանիքի հետ, ու չեն ներում ինձ։ Իմ հրաժարականը միայն այդ մարդկանց սիրտը կհովացնի։
Թե ինչ էր եղել, չպատմեց։ Բայց հրաժարականից հետո այդ ընտանիքը բարիշեց նրա հետ, և նախկին նախագահը դարձավ գյուղի աչքի լույսը։ Մի քանի տարի անց գյուղը պահանջեց, որ նրան կրկին նախագահ նշանակեն։ Այն ժամանակ կոլտնտեսության նախագահներին նշանակում էին։
Իսկ հիմա այս միջանկյալ պատմությունը համեմատենք Փաշինյանի հետ։

Տարբերությունը հսկայական է։ Նախագահից դժգոհ էր ընդամենը մեկ ընտանիք, իսկ Փաշինյանը մի ամբողջ երկիր է ներկայացնում։ Նրան հայհոյողը մեկ ընտանիք չէ, մեկ գյուղ չէ, մեկ շրջան չէ։ Նրա հասցեին հնչող անեծքներն ու հայհոյանքները վաղուց դուրս են եկել անձնական դժգոհության շրջանակից։ Եվ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ մի ընտանիքի հետ խնդիր ունեմ, մնացածն ինձ սիրում են։ Այստեղ մի ամբողջ ժողովրդի դժգոհության մասին է խոսքը։ Որտեղով անցնում է՝ անեծք է, արցունք, թուքումուր։
Բայց նա հրաժարական տալու փոխարեն բոլորին կալանավորում, բանտերն է լցնում։ Քննադատողին լռեցնելը նրա համար ավելի նախընտրելի է, քան սեփական պատասխանատվությունն ընդունելը։
Գինեսի գրքի «հերոս» է՝ միայն թե բացասական իմաստով։

Հիմա էլ կանգնել ու հայտարարում է՝ եթե ժողովուրդը որոշի, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի, ինքը հրաժարական կտա, իսկ եթե որոշի, որ պետք է փոխվի, ապա հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Այսինքն՝ դարձյալ իր համար հարմար ելքեր է գծում՝ ժողովրդի որոշման անունից։ Բայց մի հարց կա. կապիտուլյացիայից, Արցախը հանձնելուց, մեր ոսկե գենոֆոնդը փոշիացնելուց, այսքան զոհերից, կորստից, ցավից ու ժողովրդի այդքան թուքումուրից հետո, եթե հրաժարական չես տվել, «ճակատիդ մեխ էլ խփեն»՝ հրաժարական չես տա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում Sat, 21 Nov 2026 16:00:54 +0400 Կրիվոյ Ռոգում՝ Ուկրանիայի…

11 րոպե ago

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց Sat, 21 Nov 2026 15:45:06 +0400 Երբ Փաշինյանն…

27 րոպե ago

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ Sat, 21 Nov…

38 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում Sat, 21 Nov 2026 15:30:21 +0400 6,9 մագնիտուդ ուժգնությամբ…

42 րոպե ago

Շուրջ 800 մարդ տարհանվել է

Շուրջ 800 մարդ տարհանվել է Sat, 21 Nov 2026 15:30:02 +0400 Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դը-Կալե…

42 րոպե ago

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ…

48 րոպե ago