Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Բաքվում խնդրել են արդարացնել Արկադի Ղուկասյանին․ նոր «դատական» նիստ

Tue, 07 Jul 2026 23:01:52 +0400


Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել է հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդագրությունների, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան: «Փաստաբանն» իր ելույթում փաստարկներ է ներկայացրել։

Բացի այդ, Բաքվում շարունակվող ապօրինի ֆարսի՝ հերթական «նիստի» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Նշվում է նաև, որ նախագահող «դատավորը» հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի կողմից նախորդ «նիստին» ներկայացված միջնորդության թարգմանությունը փոխանցվել է դատարանին: Իշխանյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր «պաշտպանի» հետ: Միջնորդությունը բավարարվել է։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին։ Ըստ հրապարակված դատավճիռների` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Մի քանի տարվա ազատազրկման դապարտվեցին մեր մյուս հայրենակիցները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի նախագահը խոստովանեց․․․

Իրանի նախագահը խոստովանեց․․․ Sat, 21 Nov 2026 14:30:20 +0400 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է,…

12 րոպե ago

Հերթ է գոյացել․ նկարիչները միության նախագահ են ընտրում

Հերթ է գոյացել․ նկարիչները միության նախագահ են ընտրում Sat, 21 Nov 2026 14:28:24 +0400 Այժմ…

14 րոպե ago

Ցանկանում են, որ այս անգամ միությունը ղեկավարի կին

Ցանկանում են, որ այս անգամ միությունը ղեկավարի կին Sat, 21 Nov 2026 14:24:01 +0400 Այժմ…

18 րոպե ago

Վարդենիսի ԲԿ-ի տնօրենը՝ «ռազբորկայի» մասին․ ինչ է կատարվել տնօրենի հետ

Վարդենիսի ԲԿ-ի տնօրենը՝ «ռազբորկայի» մասին․ ինչ է կատարվել տնօրենի հետ Sat, 21 Nov 2026 14:15:18…

27 րոպե ago

Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ

Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ Sat, 21 Nov 2026…

27 րոպե ago

Կյանքից հեռացավ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը

Կյանքից հեռացավ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը Sat, 21 Nov 2026 14:10:57 +0400 Շատ ցավալի լուր․․․Կյանքից…

31 րոպե ago