«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում

«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում

Wed, 08 Jul 2026 08:15:22 +0400


Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Երեկ տեղեկացանք, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։

Պատգամավորները կարծում են, որ այդ ծանր առաքելություն-պարտականությունը պետք է իր ուսերին վերցնի իշխող կուսակցությունը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները: Սակայն Հարությունյանի «Ազատ հայրենիքում» ցանկացող չկա, Բաբայանի թիմակիցներն էլ են հրաժարվում՝ համարելով, որ դա մեծ խմբակցության պարտականությունն է։ Մինչդեռ հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, եւ եթե Դանիելյանը պնդի այն, ապա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Այժմ ԺՊ-ն Բաբայանի թիմակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահացել է Բոնի Թայլերը․ 62 տարեկանում մասնակցել էր «Եվրատեսիլին»

Մահացել է Բոնի Թայլերը․ 62 տարեկանում մասնակցել էր «Եվրատեսիլին» Thu, 09 Jul 2026 14:30:39 +0400…

27 րոպե ago

Վարչապետը պետության համար պատասխանատվություն կրող գործիչ այդպես էլ չդարձավ

Վարչապետը պետության համար պատասխանատվություն կրող գործիչ այդպես էլ չդարձավ Thu, 09 Jul 2026 14:30:29 +0400…

27 րոպե ago

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մալթայի թիմին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մալթայի թիմին Thu, 09 Jul 2026 14:26:25 +0400 Բասկետբոլի…

31 րոպե ago

Միշուստինը դժգոհ է ռուսական բիզնեսի հանդեպ վերաբերմունքից

Միշուստինը դժգոհ է ռուսական բիզնեսի հանդեպ վերաբերմունքից Thu, 09 Jul 2026 14:15:55 +0400 Ռուս քաղաքագետ,…

41 րոպե ago

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին Thu, 09 Jul 2026 14:00:31…

57 րոպե ago

Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին

Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին Thu, 09 Jul 2026 13:58:53 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝…

58 րոպե ago