Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Thu, 09 Jul 2026 14:00:31 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակում են հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանում գտնվող նավթային օբյեկտներին, որոնք աջակցում են Կրեմլի ռազմական քաղաքականությանը։

«Մեր զորքերը հարվածել են երկու նավթային պահեստների՝ Ստավրոպոլում և Տվերում։ Երկուսն էլ գտնվում են առաջնագծից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա», – ասել է նա։

Ավելին, ուկրաինական ստորաբաժանումները հարձակվել են առաջնագծից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահուստային վառելիքի պահեստի վրա։

Ըստ նրա, հարված է հասցվել նաև Ուֆայում գտնվող նավթի պոմպակայանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա։

Մեկ այլ հարված է հասցվել Ռոստովի մարզի նավթային տերմինալին, հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին արդյունավետ աշխատանքի համար․

«Մենք վաղուց առաջարկել ենք Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը, և ամեն օր, որը այն ձգձգվում է, պետք է պատերազմի զգացումը վերադարձնի այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է՝ այսինքն Ռուսաստան», – ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

3 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

3 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

3 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

3 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

3 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

3 ժամ ago