Կարեկցանքի արժանի

Կարեկցանքի արժանի

Wed, 08 Jul 2026 09:00:17 +0400


Հասարակության մի մասի համար դիտարժան շոու է Գագիկ Ծառուկյանի կալանավորման պատմությունը, որից մեծ բավականություն են ստանում, որովհետեւ, նախ` ատում են բոլոր հարուստներին, հետո` մնացել են ՔՊ-ական քարոզչության տակ, թե` ձեզ թալանել են, հանցագործ են, պետք է պատժվեն: Կարեւոր չէ` ինչի համար եւ ինչպես: Այդ մեղադրանքները միայն բառերից են կազմված` դրանց տակ ոչ մի ապացույց, փաստաթուղթ, իրական հանցանք չկա: Ու խոսքը միայն Ծառուկյանի մասին չէ:

Այն իրավապահները, որոնք հարուցել են Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի, Բագրատ ու Արշակ սրբազանների, Աշոտ Երկաթի, Դավիթ Ղազինյանի, Ավետիք Չալաբյանի վարույթները եւ այդ հիմքերով նրանց կալանավորել, ուղղակի ունակ չեն օրենքի տառը պահել եւ իրավական պատճառաբանված մեղադրանքներ առաջադրել որեւէ մեկին: Իսկ «շեֆի» հրահանգները կատարել կարող են: Կարող են «շեֆի» դուրը չեկած մարդուն գետնին տապալել, թեեւ նա որեւէ դիմադրություն ցույց չի տալիս, դիմակներով ու ոհմակով հարձակվել նրա վրա, ձեռքերին փոքր ձեռնաշղթաներ անցկացնել եւ, իրենց կարծիքով` նվաստացնել, որ «շեֆը» նայի այդ կադրերը, ու «սիրտը հովանա»:

Պարզապես կարեկցել կարելի է այն մարդուն, որը մի կերպ իշխանություն է պահում եւ իշխանական լծակներն օգտագործում իր «թշնամիների», իր դեմ ընդվզող մարդկանց նկատմամբ, որն ապօրինություններ անելուց վատ չի զգում, դիմացինին ստորացնելուց էլ հաճույք է ստանում: Սա ո՛չ ուժի, ո՛չ հզորության նշան է, ինչքան էլ հասարակության կիսագրագետ ու նախանձ մի փոքր հատված դրանից «կայֆ» ստանա: Սա թուլության, խեղճության, վախերի նշան է: Ինչպես հոգեկան խնդիրների նշան է առյուծներին քնեցնելն ու կենդանաբանական այգի տանելը ու դրա հետեւանքով ալբինոս եզակի տեսակի առյուծի անկման հեղինակ դառնալը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400 Ռուս…

8 րոպե ago

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400 Ձեզ թվում է…

10 րոպե ago

Նստակյացություն եւ թրոմբոզ

Նստակյացություն եւ թրոմբոզ Wed, 16 Sep 2026 23:45:16 +0400 Նստակյացությունը կարող է մարդու մոտ առաջացնել…

23 րոպե ago

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում Wed, 16 Sep 2026 23:30:17 +0400 Շվեդիայի ձախակենտրոն ընդդիմությունը…

38 րոպե ago

Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու

Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Wed, 16 Sep 2026 23:15:40 +0400 Պլանային աշխատանքներ…

52 րոպե ago

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը Wed, 16 Sep 2026…

58 րոպե ago