Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության

Ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության

Wed, 08 Jul 2026 13:15:41 +0400


Պատմությունը հիշում է ոչ թե ամենաքինախնդիր ղեկավարներին, այլ նրանց, ովքեր կարողացել են հաղթել սեփական վիրավորվածությունը։ Մանդելան ու Լինքոլնը դրա դասական օրինակներն են։ Ասում են՝ լավ ղեկավարը նույնիսկ իրեն քննադատողին չի հետապնդում, այլ իր իրավացիությունն ապացուցում է գործով։ Քինախնդիր ղեկավարը ժամանակ է ծախսում մարդկանց դեմ պայքարելու վրա, իսկ ուժեղ ղեկավարը՝ խնդիրներ լուծելու։ Որովհետև ուժը քինախնդրության մեջ չէ, այլ մեծահոգության։
Նման օրինակները պատմության մեջ շատ են։ Բերեմ ընդամենը երկուսը։

Նելսոն Մանդելան 27 տարի բանտում անցկացնելուց հետո դարձավ նախագահ։ Նա քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելու փոխարեն առաջնահերթ դարձրեց ազգային հաշտեցումը։ Նրա աջակցությամբ ստեղծվեց Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողով-ը, որի նպատակը ոչ թե զանգվածային վրեժխնդրությունն էր, այլ անցյալի հանցագործությունների բացահայտումն ու հասարակության հաշտեցումը։

Մյուս հայտնի օրինակը Աբրահամ Լինքոլնն է։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմ-ից հետո նա հանդես էր գալիս ազգային միասնության օգտին՝ իր հայտնի խոսքերով. «Չարություն՝ ոչ մեկի հանդեպ, բարություն՝ բոլորի նկատմամբ»։

Այս օրինակները հաճախ են բերվում մեկ պարզ ճշմարտություն ընդգծելու համար. ուժեղ ղեկավարությունը դրսևորվում է ոչ թե անձնական վիրավորանքներով առաջնորդվելու, այլ մեծահոգությամբ, զսպվածությամբ և երկարաժամկետ պետական մտածողությամբ։
Այս օրինակների կողքին փորձենք դիտարկել Հայաստանի իշխանության վերջին ութ տարիները։ Իմ գնահատմամբ՝ հասարակությունը միավորելու, ընդհանուր նպատակների շուրջ համախմբելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործելակերպը ուղեկցվում է պառակտող հռետորաբանությամբ, քաղաքական հակադրությունների խորացմամբ, ատելության խոսքի տարածմամբ և ընդդիմախոսների նկատմամբ կոշտ վերաբերմունքով։ Ես միտումնավոր ընտրում եմ ամենամեղմ բնորոշումները՝ առանց դրանք վերագրելու արտաքին ազդեցությունների կամ այլ վարկածների։

Եթե Լինքոլնի խոսքն էր՝ «Չարություն՝ ոչ մեկի հանդեպ, բարություն՝ բոլորի նկատմամբ», ապա շատերի ընկալմամբ այսօր իշխանության վարքագիծը հակառակ տպավորությունն է ստեղծում՝ «չարություն՝ բոլորի հանդեպ, բարություն՝ ոչ մեկի նկատմամբ»։
Եվ հենց այս ֆոնին իշխանությունը շարունակում է հայտարարել, որ Հայաստանը տանում է դեպի եվրոպական արժեքներ։ Սակայն եվրոպական արժեքները միայն աշխարհաքաղաքական ուղղություն չեն։ Դրանք նաև հանդուրժողականություն են, հասարակական համերաշխություն, քաղաքական բազմակարծության հարգանք և այլ կարծիք ունեցողի նկատմամբ պետական զսպվածություն։ Առանց այդ արժեքների՝ «Եվրոպա» բառը կարող է մնալ պարզապես քաղաքական կարգախոս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Fri, 02 Oct 2026 12:47:41 +0400 Նոր նշանակում…

9 րոպե ago

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը Fri, 02 Oct 2026 12:45:32 +0400 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3-ի լույս…

11 րոպե ago

Որքան գումար է պահանջում Ղազարյանից

Որքան գումար է պահանջում Ղազարյանից Fri, 02 Oct 2026 12:34:03 +0400 Փաշինյանը դատարանում վիճարկում է…

22 րոպե ago

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը Fri, 02 Oct 2026 12:19:12 +0400 301…

37 րոպե ago

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31…

41 րոպե ago

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ Fri, 02 Oct 2026 12:14:39 +0400 Սյունիքի Շաքի…

42 րոպե ago