Անասնագողության մասին

Անասնագողության մասին

Wed, 08 Jul 2026 19:15:00 +0400


Հիմա, երբ արդեն հայտնի է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը ստանձնում են ԱԺ պատգամավորական մանդատները, առաջին պլան է գալիս այդ մանդատները պահելու խնդիրը: ԲՀԿ-ից Փաշինյանը 3 մանդատ գողացավ արդեն՝ ընտրությունների արդյունքները կեղծելու եւ ՍԴ քավորության շնորհիվ: Նա ընդհուպ մոտեցել է սահմանադրական մեծամասնության շեմին, որից ներս անցնելու եւ իր արտաքին գործատուների կամքը կատարելու համար կփորձի ընդդիմությունից հավելյալ մանդատներ խլել: Ինտրիգն այլեւս տեղափոխվում է խորհրդարան: Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլը:

Կողմերը, սակայն, միմյանց դեմ են հայտնվել ոչ միայն խորհրդարանի գորգի վրա, այլեւ՝ փողոցում: Ընտրություններով հասարակական ներքին վեճը չի փարատվել, «հակամարտությունը» շարունակվում է, չկա համերաշխություն, ՍԴ-ն ավելի է խորացրել հանրային պառակտումը: Խորհրդարանում մանդատների հարաբերակցությունը 41-ը 64-ի է, ընդդիմադիր եւ իշխանական էլեկտորատների դիմակայությունը՝ մոտավորապես 600 հազարը՝ 725 հազարի: Այս պայմաններում է, որ մի կերպ վերարտադրված Փաշինյանը կփորձի բարելավել դիրքերը եւ լեգիտիմության շուք հաղորդել իր թիմին ու ապագա կառավարությանը:

Քանի որ ընտրություններն ավարտվել են, եւ նա այլեւս չի կարող ձայնագողությամբ ու թվանկարչությամբ զբաղվել, մնում է, որ ընդդիմադիրներից մանդատներ գողանա, ընդդիմադիր պատգամավորների իրենով անի: Այս երեւույթը հանրության եւ քաղաքագիտության մեջ բնութագրվում է միեւնույն բառով՝ «անասնագողություն»: ՀՀ ԱԺ-ում անասնագողության դեպքերը լայն տարածում ունեն, եւ անարդարացի կլինի հայ հանրությանը մեղադրել իր կասկածների համար, որ այս գումարման խորհրդարանում եւս կարող են նման դեպքեր գրանցվել: Այն էլ կա, որ նախորդ խորհրդարանում տեղի ունեցած բացահայտ անասնագողության դրվագները դեռ թարմ են ժողովրդի հիշողության մեջ:

Ահա եւ մանդատներն ստանձնած ընդդիմադիր ուժերի, ինչպես նաեւ՝ մեկ հայտարարությամբ միավորված մյուս ընդդիմադիրների ընտրազանգվածին հետաքրքրում, ես կասեի՝ մտահոգում է հնարավոր անասնագողության «մոմենտը»՝ իր «քաղաքական ազնվությամբ» աչքի ընկնող Փաշինյանը չի՞ փորձի, արդյոք, մանդատներ շորթել ընդդիմությունից, այլ խոսքով՝ ընդդիմադիր պատգամավոր «գողնալ»… Իզուր ես ժպտում, հարգելի ընթերցող: Եթե դու լավ ես ճանաչում Նիկոլին ու նրա թիմը, ապա պետք է, որ ամեն ինչ սպասես նրանցից: Աչքովդ ես, չէ՞, տեսել Նիկոլի կատարմամբ առերեւույթ անասնագողության դեպքերը: Պարզապես, քո թույլտվությամբ, այդ անասունների անունները չեմ տա այստեղ:

Այս ֆոնին «Հայաստան» դաշինքը վստահեցնում է, որ խորհրդարան է գործուղում գաղափարական եւ անկոտրում թիմ: Սա մեսիջ է ոչ միայն «կասկածներ ունեցող» հանրությանը, այլեւ Նիկոլ Փաշինյանին՝ որ սին հույսեր չփայփայի, թե կկարողանա «մանդատ գողնալ» «Հայաստան» դաշինքից: Չեմ կարծում, թե այս հարցին մատների արանքով են նայում մեծությամբ առաջին ընդդիմադիր ֆրակցիայում՝ «Ուժեղ Հայաստանում»: Այսուհանդերձ խոսակցությունները, թե Նիկոլին կհաջողվի շանտաժով ու այլ կարգի ճնշումներով վախեցնել 4-5 ընդդիմադիր պատգամավորների եւ տանել իր ճամբար, շարունակվում են: Մի բան, սակայն, լավ է, որ այդ խոսակցությունների հիմնական տարածողները փողոցում մնացած ընդդիմադիրներն են, որոնք հայտնի են իրական ընդդիմությանը դեռ ընտրություններից առաջ ծուղակը գցելու անպտուղ փորձերով: Հույս ունեմ, որ այս անգամ էլ նրանք կսխալվեն:

Ես կուզենայի արդեն այսօրվանից շրջանառության մեջ դնել «խոտորնակին՝ խոտորնակ» խոսույթը, որը, եթե պրոյեկտենք խնդրո առարկա խոսակցության վրա, ապա կհնչի մոտավորապես այսպես՝ «անասնագողությանը՝ անասնագողություն»: Կարծում եք՝ ՔՊ-ում քի՞չ են այն քաղաքական կենդանիները, որոնց կարելի է պոկել իրենց հոտած ֆրակցիայից եւ բերել ընդդիմություն: Ի վերջո, այսօր իրական ընդդիմության հնարավորություններին ոչ ոք չի կասկածում, էլ չասած աշխարհաքաղաքական զարգացումների մասին, որոնք, ինչպես տեսանք Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան վերջին այցի ժամանակ, կարող են իսկական ավերներ գործել ստախոս Եվրոպայի ճանապարհը բռնած նիկոլական սբրոդի մեջ:

ՀԳ. Ո՞ւր է այն Ռուբեն Ռուբինյանը, որ Նարեկ Կարապետյանին սպառնում էր, թե այսպես կանենք ու այնպես… Ո՞վ, դո՞ւ, քո ֆրակցիա՞ն, որ հույսներդ դրել եք ընդդիմությունից մանդատ «գողնալու» վրա: Ձեր էշը գնացել ա, ապեր… Դու վայթե դառնաս ԱԺ-ն ամենակարճ ղեկավարած նախագահը: Այնպես որ, շատ վեր-վեր մի թռիր, որովհետեւ Նիկոլի էշն էլ է գնացել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անօրինական միգրանտների են արտաքսել

Անօրինական միգրանտների են արտաքսել Wed, 08 Jul 2026 22:30:28 +0400 Վրաստանում 54 օտարերկրացու են արտաքսել։…

10 րոպե ago

Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև

Վերականգնումը լինելու է բարդ ու երկարատև Wed, 08 Jul 2026 22:15:42 +0400 Մենք իսկապես ապրում…

24 րոպե ago

Նոր մանրամասներ՝ Սյունիքում գայլի հարձակումից․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ տեսանյութ

Նոր մանրամասներ՝ Սյունիքում գայլի հարձակումից․ վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ տեսանյութ Wed, 08 Jul 2026…

33 րոպե ago

Թբիլիսիի օդանավակայանը հոսանքազրկվել է

Թբիլիսիի օդանավակայանը հոսանքազրկվել է Wed, 08 Jul 2026 22:00:50 +0400 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու…

39 րոպե ago

Ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ

Ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Wed, 08 Jul 2026 21:45:45 +0400 «Վեոլիա…

54 րոպե ago

Զելենսկու փոխարեն Պուտին, Իրանի փոխարեն՝ Ճապոնիա․ սկսել է Բայդենի պես խոսել

Զելենսկու փոխարեն Պուտին, Իրանի փոխարեն՝ Ճապոնիա․ սկսել է Բայդենի պես խոսել Wed, 08 Jul 2026…

1 ժամ ago