«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է

Thu, 09 Jul 2026 08:10:01 +0400


Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:

Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել: Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները` ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է` հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը

Իրանում հանել են օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը Wed, 16 Sep 2026 10:00:27 +0400 Իրանի իշխանությունները…

9 րոպե ago

«Հրապարակ». Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները

«Հրապարակ». Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները Wed, 16 Sep 2026…

24 րոպե ago

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան

«Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Wed, 16 Sep 2026 09:30:48 +0400 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Պետք չէ, որ ամեն մի սադրանքի արձագանքենք նման զգայունությամբ

«Հրապարակ»․ Պետք չէ, որ ամեն մի սադրանքի արձագանքենք նման զգայունությամբ Wed, 16 Sep 2026 09:15:10…

54 րոպե ago

Հիանալու բան չկա

Հիանալու բան չկա Wed, 16 Sep 2026 09:00:20 +0400 Որքան էլ իշխանական ու անգամ ընդդիմադիր…

1 ժամ ago

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Wed, 16 Sep…

1 ժամ ago