«Հրապարակ»․ Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու

«Հրապարակ»․ Մեր ապրանքը Եվրոպայում Ռուսաստանից թանկ ենք վաճառելու

Thu, 09 Jul 2026 10:45:44 +0400


Հայաստանից մի շարք ապրանքների՝ Ռուսաստան արտահանման արգելքից տնտեսվարողները փորձում են ելքեր գտնել։ Նոր շուկաների որոնման հարցում կառավարությունը թեեւ հայտարարում է, որ աջակցում է արտադրողներին ու արտահանողներին, բայց դրանք միայն խոսքեր են, փաստացի, տնտեսվարողները մնացել են միայնակ։

Մեզ հետ զրույցում Գողթում գտնվող խոշոր ջերմոցներից մեկի տնօրեն Մարկես Ղարիբյանը նշեց, որ փորձում են արտահանում իրականացնել դեպի եվրոպական երկրներ․ «Կամաց-կամաց փորձում ենք արտահանում իրականացնել։ Արդեն կազմակերպել ենք, տեղաբաշխում արել ենք, արտահանումներն իրականացնում ենք, բայց դեպի Ռուսաստան արտահանում չունենք։ Հիմա արտահանում իրականացնում ենք դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Լատվիա, Լիտվա, Բուլղարիա»։ Իսկ արտահանման նոր շուկաներն ինչպե՞ս են գտել ու պայմանավորվել։ «Մայիսի վերջին ես գնացել եմ մի քանի երկիր, հանդիպել, պայմանավորվել եմ, իրենց հրավիրել եմ Հայաստան, եկել են, տեղում ծանոթացել են մեր արտադրանքին, անգամ փորձնական խմբաքանակ չենք ուղարկել, հիմա ֆուռով ուղարկում ենք։ Մեր ջերմոցները 15 հեկտար են՝ ծավալով երկրորդ տեղում են Հայաստանում»։ Իսկ նոր շուկաներ գտնելու հարցում նշեց, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը որեւէ կերպ չի աջակցել իրենց, բայց արտահանվող ապրանքները սուբսիդավորում են պետբյուջեից։

Անդրադառնալով հարցին, թե դեպի Ռուսաստան արտահանո՞ւմն էր ձեռնտու, թե՞ դեպի եվրոպական երկրներ, Ղարիբյանը պատասխանեց․ «Այս պահին՝ դեպի Եվրոպա, այս փուլում նաեւ կառավարության ֆինանսավորմամբ է, որ ավելի ձեռնտու է, քանի որ մեր դիրքերը մի քիչ թույլ են, եւ դրանից ելնելով՝ եվրոպական երկրներն ավելի ցածր գին են առաջարկում, բայց դա ժամանակի ընթացքում կկարգավորենք։ Բայց Ռուսաստանից ավելի թանկ ենք վաճառում, հաշվում եմ նաեւ լոգիստիկ ծախսերը։ Առաջիկայում կարծում եմ՝ ավելի կբարձրանան գները, քանի որ հիմա, մեր արտահանման խնդիրներով պայմանավորված, մեզ ցածր գին են առաջարկում, մեր դիրքերը դեռ թույլ են»։
Նրա խոսքով, ՌԴ արգելքից հետո մինչեւ նոր շուկաներ գտնելը ֆինանսական մեծ կորուստներ են կրել․ «Շատ մեծ կորուստներ ենք կրել, խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների մասին։ Բայց, փառք Աստծո, հիմա սկսել ենք արտահանել, Ռուսաստանը մեզ թույլ տվեց նոր շուկաներ գտնել, որոնք կարող են ավելի շահավետ լինել։ Բայց մեր վարդերը որ համեմատում ենք այլ երկրների հետ, օրինակ՝ Քենիայի, Եթովպիայի, Կոլումբիայի հետ, մեր վարդերն ավելի շատ թերթիկներ ունեն, ավելի փարթամ են»։

Նա նշեց, որ կառավարության փոխհատուցման ծրագրին դիմել են․ «Պիտի թղթերը մուտք անենք, որ փոխհատուցումը տրամադրվի, իսկ փոխհատուցումը լինելու է ըստ արտահանած ծաղիկների քանակի, մեկ ծաղիկի հաշվով` 37 դրամ»։

ՀԳ․ Երեկ «Ալիքմեդիան» գրել էր, որ հայ-վրացական սահմանից հետ է վերադարձվել 22 հազար հատ ծաղիկ․ Վրաստանի իշխանությունները դա բացատրել են ֆիտոսանիտարական նորմերի անհամապատասխանությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն Wed, 16 Sep 2026 22:00:59 +0400 Ռուսաստանի նախագահի օգնական…

19 րոպե ago

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են Wed, 16 Sep 2026 21:45:18 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն…

34 րոպե ago

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է Wed, 16 Sep 2026 21:30:56 +0400 Latest news…

49 րոպե ago

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Wed, 16 Sep 2026 21:30:16…

49 րոպե ago

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին Wed, 16 Sep 2026 21:26:39 +0400 ՌԴ…

53 րոպե ago

Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել

Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել Wed, 16 Sep 2026 21:15:49 +0400 Մեր տեղեկություններով հանրապետության մի…

1 ժամ ago