«Հրապարակ». Երախտամոռությունն ինձ համար ամենաքստմնելի արատներից է

«Հրապարակ». Երախտամոռությունն ինձ համար ամենաքստմնելի արատներից է

Thu, 09 Jul 2026 12:45:55 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է:

– Նիկոլ Փաշինյանը, ի տես աշխարհի, կյանքի է կոչում իր սպառնալիքները․ ընտրություններից առաջ խոստացել էր բանտարկել ընդդիմադիր առաջնորդներին, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանին կալանավորեցին, անգամ նրան պատկանող կենդանիներն առգրավեցին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է իշխանությունը թիրախավորել հենց Գագիկ Ծառուկյանին:

– Դատելով խուզարկության, բերման ենթարկելու գործընթացի ցուցադրական բովանդակությունից՝ սա հերթական անտաղանդ սցենարով վատ բեմադրված շոուն է, որն ավելի ու ավելի ցածրաճաշակ ու անհետաքրքիր է դառնում, բայց, ցավոք, գնալով ձեռք է բերում մեծ զանգվածայնություն, խաթարելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի բնականոն ընթացքը։ Օրեր առաջ իշխանությունը գողացավ մոտ 60 հազար մեր քաղաքացիների ձայները, այսօր զրկում է մի քանի տասնյակ հազար քաղաքացիների աշխատանքի իրավունքից։ Ու այս ամենն արվում է մեկ բանի համար, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց գնալ իշխանության հետ գործարքի։

– ԲՀԿ առաջնորդը տարիներ շարունակ աջակցել է տարբեր մշակութային եւ սպորտային գործիչների, սակայն նրանցից շատերն այժմ վախենում են խոսք ասել, աջակցել Ծառուկյանին: Ինչո՞ւ:

– Չունեմ այդ հարցի պատասխանը, երախտամոռությունն ինձ համար ամենաքստմնելի արատների շարքում է։ Բայց ես կարծում եմ՝ հասարակությունն այդ գործիչներին պետք է մեղադրի ոչ թե երախտամոռության, այլ՝ հարմարվողականության համար։ Մարդը կենդանի արարածների մեծամասնությունից տարբերվում է արդարության հանդեպ սրված զգացումով, ու եթե նրանք լռեցնում են իրենց մեջ արդարության բնական պահանջը, կարող են շատ արագ վերածվել կենդանու։

– Գագիկ Ծառուկյանի ուժին կեղծիքների եւ ապօրինությունների միջոցով Փաշինյանի ռեժիմը թույլ չտվեց գնալ խորհրդարան:

– Այն, ինչ տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, մեկ ձեւակերպում ունի՝ քվեագողություն։ Բոլորիս աչքի առաջ իշխանությունը յուրացրեց ԲՀԿ-ին տրված 60 հազար ձայները։ Դա կարող է չնչին բան թվալ Արցախի կորստի, երիտասարդ սերնդի կործանման, Հայաստանի շահը սակարկման դնելու դիմաց` հանցագործություններ, որոնց մեջ այս իշխանությունն արդարացիորեն մեղադրվում է մեր հասարակության մի զգալի մասի կողմից: Բայց քվեագողությունն անխուսափելիորեն հանգեցնում է լեգիտիմության կորստի, իսկ լեգիտիմության կորուստը վաղ թե ուշ հանգեցնում է անխուսափելի երկընտրանքի՝ կա՛մ հաստատել բացարձակ դիկտատուրա, կա՛մ հրաժարվել իշխանությունից։ Ու ես հույս ունեմ, երբ այս իշխանությունը կանգնի այդ ընտրության առաջ, մեր ժողովուրդը չի թողնի, որ նա ինքնագլուխ կայացնի բոլորիս համար ճակատագրական այդ որոշումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

5 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

5 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

5 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

5 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

6 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

6 ժամ ago